Փտր 2, 2022 | Տարեգրության այս օրը
1856: Վաղարշապատում ծնվել է անվանի կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանը: Լայն ժողովրդականություն են վայելում նրա «Պատարագը», ժողովրդական երգերի մշակումները: Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմեն Տիգրանյանը, Տիգրան Նալբանդյանը: Մահացել է 1905-ին Թիֆլիսում: (ավելին …)
Փտր 1, 2022 | Տարեգրության այս օրը
1786: Մոսկվայում ծնվել է հասարակական և մշակութային գործիչ, Ռուսաստանի արքունի սենեկապետ, իսկական պետական խորհրդական Լազարյանների հայտնի տոհմից Հովհաննես Լազարյանը: Եղել է Լազարյան ճեմարանի հոգաբարձու: Շարունակելով իր մեծ նախորդների բարեգործական ծրագրերը՝ աջակցել է կրթական ու մշակութային տարբեր ձեռնարկումների: Մահացել է 1858-ին, թաղված է Պետերբուրգի հայկական եկեղեցու գերեզմանատանը:
1830: Հայկական մարզի կառավարիչ է նշանակվել ռուսական բանակի գեներալ-մայոր, իշխան Բարսեղ Բեհբութովը (Բեհբության): Հայկական մարզը ղեկավարել է 8 տարի: Այնուհետև իբրև Հյուսիսային և Լեռնային Դաղստանի զորքերի հրամանատար կռվել է ապստամբ լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ, ապա դարձել է Անդրկովկասյան երկրամասի քաղաքացիական վարչության պետ, իսկ հետո՝ Ղրիմի պատերազմում՝ Կովկասյան կորպուսի հրամանատար:
1889 թվականին Թիֆլիսում ծնվել է պետական գործիչ, դիվանագետ Լևոն Կարախանը (Կարախանյան): Լենինի հետ ստորագրել է հյուպատոսություններ հիմնելու մասին Ռուսաստանի Ժողկոմխորհի դեկրետը, մասնակցել է ռուս-թուրքական և ՀՀ հետ բանակցություններին, 1921 թ. Մոսկվայի պայմանագրի մշակմանը: Եղել է Ռուսաստանի լիազոր ներկայացուցիր Լեհաստանում, Չինաստանում, ԽՍՀՄ արտգործժողկոմի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում: 1937-ին բռնադատվել է, գնդակահարվել, հետագայում արդարացվել:
1893: Բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:
1906: Աստրախանում մահացել է հայ առաջին օպերային մեծ երգչուհին՝ քնարակոլորատուրային սոպրանո Նադեժդա Պապայանը: Երգել է Պետերբուրգում, Միլանում, Փարիզում, Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Թիֆլիսում: 1904-ին Փարիզի «Օպերա կոմիկի» հետ կնքել է նոր թատերաշրջանի պայմանագիր: Սակայն 1905 թ. դեկտեմբերի 30-ին Աստրախանում կողոպտելու նպատակով նրա տուն մտած հանցագործները սպանել են հորը և մահացու վիրավորել երգչուհուն:
1910: Նախիջևանի Բիստ գյուղում ծնվել է ԽՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, գերծանր քաշային կարգում ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ ռեկորդակիր, անվանի ծանրորդ Սերգո Համբարձումյանը: Սահմանել է համաշխարհային 7 և ԽՍՀՄ 30 ռեկորդ: 1935 թվականին բարելավել է «Հրում» վարժության համաշխարհային ռեկորդը՝ այն հասցնելով 168, 2 կիլոգրամի: 1938-ին, եռամարտում սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, բարձրացրել է 433, 550 կգ, որով 8, 550 կգ-ով բարելավել է աշխարհի «ամենաուժեղ» մարդու՝ գերմանացի Մանգերի ռեկորդը, մի մարդու, որին ազգայնամոլ Գերմանիայում հայտարարել էին ազգի անպարտելիության և հզորության խորհրդանիշ: Մահացել է 1983-ին Երևանում:
1921: Փետրվարի 1-ին Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը, որը հետագայում մնաց թղթի վրա:
1922: Հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստական ուսումնարանը (1938-ից՝ Փանոս Թերլեմեզյանի անվան):
1926: Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) ծնվել է ռազմական գիտությունների դ-ր, պրոֆ., Ռուսաստանի գիտ. վաստ. գործիչ, բնական գիտ. ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Վլադիմիր Փիրումովը (Փիրումյան): Ծառայել է բալթիական նավատորմում:
1940: Երևանում ծնվել է մոլեկուլային գենետիկ, կենսաբանական գիտ. դ-ր, պրոֆ. Էլեոնորա Փիրուզյանը: Ավելի քան 20 տարի ղեկավարել է Ռուսաստանի ԳԱ մոլեկուլային գենետիկայի ինստիտուտի, իսկ 1998-ից՝ Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի լաբորատորիան:
1961: Վանաձորում ծնվել է միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի սպորտի վաստ. վարպետ Սամսոն Խաչատրյանը: Եղել է բռնցքամարտի ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների չեմպիոն, 1985 թ. Եվրոպայի չեմպիոն: 1981 և 1985 թթ. դարձել է աշխարհի գավաթի մրցանակակիր:
2003 թ. այս օրը Ֆրանսիայի Սենատում աշխատանքն սկսեց «Պրո-Արմենիա» համաժողովը, որին մասնակցեց մոտ 100 պատվիրակ 25 երկրից: Կազմակերպիչն էր ՀՅԴ Եվրամիության Հայ դատի հանձնախումբը՝ այլ երկրներում գործող հանձնախմբերի հետ համագործակցաբար:
Հնվ 31, 2022 | Տարեգրության այս օրը
2021-2022 ուստարվա սկզբից Ավետիսյան դպրոցի ֆեյսբուքյան էջը հարստացավ նոր խորագրերով՝ «Ամսվա լուսանկարային խճանկար» և «Ժպիտներ Ավետիսյան դպրոցից»:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս. թ. փետրվարից դրանց ավելանում է ևս մեկը՝ «Տարեգրության այս օրը»: (ավելին …)