Հնվ 28, 2023 | Մեր առօրյան
Հունվարի 28. ՀՀ բանակի օր
Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Ավետիսյան դպրոցը հյուրընկալեց «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանին, արցախյան վերջին ազատամարտի մասնակիցներ, դպրոցի շրջանավարտներ Վահագն Գյունաշյանին եւ Արսեն Ծառուկյանին: (ավելին …)
Հնվ 27, 2023 | Մեր առօրյան
Իր գեղեցիկ ելույթով հասակակիցներին շատ հաճելի պահեր պարգեւեց Ավետիսյան դպրոցի թատերախումբը: Նրա ղեկավար, ճանաչված բեմադրիչ եւ գրող Հակոբ Միքայելյանն այս թատերաշրջանում խումբ էր ձեւավորել միջին դասարանների խոստումնալից շնորհալիներից, ովքեր բեմական արվեստի նկատմամբ սեր տածելուց բացի ունեն նաեւ ստեղծագործելու ունակություն: (ավելին …)
Հնվ 20, 2023 | Մեր առօրյան
Ճանապարհեցինք այսպես, դիմավորեցինք այսպես
Հին տարուն Ավետիսյան դպրոցի աշակերտները ճանապարհեցին IV «ա» դասարանցիների եւ դասղեկ Ն. Սահակյանի ամանորյա «բաղադրատոմսով», որը տարեմուտի հանդեսի ավարտին Ձմեռ պապը բաժանեց դահլիճում հավաքվածներին: Եվ այսպես, «Վերցնում ենք Կյանքը, մաքրում անտարբերությունից, նախանձից եւ ատելությունից, ավելացնում ենք մեկական պտղունց Հանդուրժողականություն, Համբերություն, Առողջություն, Խաղաղություն, այդ ամենին միախառնում ենք երեք պտղունց Սեր՝ Անխառն, Փոխադարձ, Անմնացորդ…»: (ավելին …)
Դկտ 21, 2022 | Մեր առօրյան
Երրորդ տարին է, ինչ գործում է Ավետիսյան դպրոցի ծնողավարման հարթակը, որը վարում է դպրոցի հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանը: Այն նախատեսված է նախակրթարանի եւ տարրական դպրոցի երեխաների ծնողների համար: Հարթակի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին: (ավելին …)
Դկտ 16, 2022 | Մեր առօրյան
Կերտենք է՛լ ավելի գեղեցիկ նորը
Ավետիսյան ավագ դպրոցը հյուրընկալեց մի յուրահատուկ հայուհու՝ ամերիկյան հայտնի լրագրող, News Deeply-ի համահիմնադիր, ABC News-ի եւ Bloomberg հեռուստաընկերության թղթակից, Համաշխարհային տնտեսական ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդ» եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի ժամանակավոր անդամ Լառա Սեդրակյանին, ով 2012-ին Marie Claire ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա Թոփ կանանցից» մեկը: (ավելին …)
Դկտ 12, 2022 | Մեր առօրյան
AMAA-ն խոր վշտով հայտնում է, որ չորեքշաբթի, 2022 թ. դեկտեմբերի 7-ին վախճանվել է AMAA-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, AMAA-ի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի հիմնադիր, երկար տարիների հովանավոր ու գլխավոր բարերար Էդվարդ Ավետիսյանը: (ավելին …)