Այց Մեծամորի թանգարան

Այց Մեծամորի թանգարան

Տեսականը՝ գործնականով

10 «բ» դասարանը (պատմության ուսուցչուհի՝ Շողեր Բաբայան, դասղեկ՝ Մերի Հակոբյան) «Հայոց պատմություն» առարկայից մարդկության պատմության քաղաքակրթական շրջանի սկզբի՝ մետաղի (բրոնզի) դարի ուսումնասիրությունը զուգորդվեց Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան այցով: (ավելին …)

Այստեղ է ծնվել «Վերքը»

Այստեղ է ծնվել «Վերքը»

«Հայաստանի վերքի երգիչ, լուսապայծառ Աբովյան,
Խոսում ես մեր սրտի խորքից, մեզ հետ ես դու հավիտյան…
Երանի թե մի օր հանկարծ Քանաքեռից իջնեիր
Եվ քո սիրած Նորքում կանգնած՝ Երեւանին նայեիր…»

Մինչեւ չբարձրանաս Քանաքեռի բարձունքը, չես իմաստավորի Արամ Մերանգուլյանի հայտնի երգի այս տողերը. Ավետիսյան դպրոցի 10-րդ «բ» դասարանի աշակերտների եզրակացությունն էր դա: (ավելին …)

Տոն՝ բերքի ու բարիքի (տեսանյութ)

Տոն՝ բերքի ու բարիքի (տեսանյութ)

Գունագեղ ու ճոխ սեղաններ՝ սփռված ընդարձակ բակով մեկ, իսկական թոնիր ու սաջ, ամեն կողմից՝ ախորժելի համ ու հոտ, դհոլ, զուռնա, ազգային երգ ու պարեր՝ սիրտ թունդ հանող, ուրախություն, խինդ ու ծիծաղ, լարախաղաց. այսպես նշվեց հայոց շռայլ ու բարեբեր հողի բերքի տոնը AMAA-ի Ավետիսյան դպրոցում: (ավելին …)

Ստեղծի՛ր, զգա՛, ապրի՛ր

Ստեղծի՛ր, զգա՛, ապրի՛ր

Արվեստը կյանքի լեզուն է

Այս խորին համոզմամբ Ծաղկաձորին հրաժեշտ տվեցին արվեստի եռօրյա սեմինարի մասնակիցները՝ Ավետիսյան դպրոցի տասներորդ դասարանների աշակերտները: «Արվեստ» առարկայի ուսուցիչ Վազգեն Թորոսյանի այս նախագիծը հաջողությամբ կյանքի էր կոչվել դեռեւս անցյալ տարի: Արդյունքից ոգեւորված՝ դպրոցի ղեկավարությունը (տնօրեն՝ Մելանյա Գեղամյան) որոշեց կրկնել արվեստի այսպիսի «համագումարները» գեղատեսիլ Ծաղկաձորի գրկում: (ավելին …)