Ապրենք խաղաղ այս երկնքի տակ

Ապրենք խաղաղ այս երկնքի տակ

Հրաժեշտ տարրական դպրոցին

Խաղաղությանը, հայրենիքին և հարազատ դպրոցին էին նվիրված Ավետիսյան դպրոցի IV «ա», «բ» և «գ» դասարանների (դասղեկներ՝ Յուլյա Մկրտչյան, Սվետլանա Աղաջանյան և Լուսինե Մարգարյան) ցերեկույթները, որոնք յուրատեսակ ամփոփումը դարձան տարրական դպրոցում այս փոքրիկների առջև բացված խոստումնալից արահետի, արահետ, որը սերմանված էր գիտելիքների, բարու, մարդկայինի, հայրենասիրության պտղառատ սերմերով:

Օրվա խորհուրդն ամփոփվեց Ավետիսյան դպրոցում ավանդույթ դարձած երազանքի փուչիկներով. ծնողների և ուսուցիչների ընկերակցությամբ կարմիր, կապույտ և նարնջագույն  հետագծերով դրանք երկինք տարան 62 մաքուր ու պայծառ պատանյակների երազանքներ:

Երգով, ասմունքով, մանրապատումներով հագեցած այս վառվռուն օրը՝ մայիսի 22-ը, անմոռաց կմնա և, անկասկած, կշարունակվի չորրորդցիների դպրոցական հետագա տարիների հոլովույթում:

 

Շանթ հեռուստաընկերությունը լուսաբանում է մեր էկո դպրոցը

«Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» հաղորդաշարի մայիսի 15-ի թողարկումն անդրադարձել է տարածաշրջանի միակ էկո դպրոցին՝ Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրին։ Դիտե՛նք տեսանյութը։

(ավելին …)