Սարդարապատից մինչև Արցախ

Սարդարապատից մինչև Արցախ

Մայիսյան հերոսամարտերի միջոցառումների շրջանակում  ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի նախարարությունները և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին  շարադրության և նկարչության համահայկական մրցույթներ՝ «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով: (ավելին …)

Մրցանակաբաշխություն-2017

Մրցանակաբաշխություն-2017

Հունիսի 13-21-ը Հայաստանում և Արցախում տեղի ունեցավ «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մեղու», «Կենգուրու» և «Русский медвеженок» ամենամյա առարկայական մրցույթների հաղթողների 2017 թվականի մրցանակաբաշխությունը: Մրցանակակիրների թվում էին նաև Ավետիսյան դպրոցի սաները: (ավելին …)

Բազմաբնույթ մտածողության տեսությունը Ավետիսյան դպրոցում

Բազմաբնույթ մտածողության տեսությունը Ավետիսյան դպրոցում

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը ուսուցիչների կարողությունների կառուցումը համարում է որակյալ կրթական հաստատության կարևորագույն բաղադրիչ: Արդյունքում դպրոցի ուսուցիչները ձեռք են բերում և կիրառում են ժամանակակից, ապացուցված ուսուցման մեթոդներ և գործիքներ: (ավելին …)

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այցն Ավետիսյան դպրոց

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այցն Ավետիսյան դպրոց

Հունիսի 16-ին Ավետիսյան դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը ներկա էին դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Հայաստանի ֆրանսիական և ամերիկյան  համալսարանների ռեկտորները, տարբեր բուհերի դասախոսներ և արտասահմանից ժամանած մի շարք հյուրեր: (ավելին …)

Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Ավետիսյան դպրոցի հարգելի՛ աշխատակիցներ,
Թույլ տվեք բոլորիս շնորհավորել մեր երկրորդ շրջանավարտներին կյանք ճանապարհելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բոլորիդ շրջանավարտությանը նվիրված միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: (ավելին …)