Օգս 25, 2020 | Վարչակազմ
ՏՆՕՐԵՆ
Մանկավարժական գիտությունների թեկնածու։
«Հայ Կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնի» տնօրեն։
Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, ստացել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի բարձրագույն որակավորում:
2004 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը աշակերտների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության և ուսուցչի օրվա կապակցությամբ, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, որպես լավագույն տնօրեն Մելանյա Գեղամյանին շնորհեց ոսկե հուշամեդալ:
2010 թ. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Անկախ Պետությունների համագործակցության դաշնային գործակալությունը, Հայաստանի Հանրապետությունում միջազգային հումանիտար համագործակցության ներկայացուցչությունը, Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը մասնագիտական բարձր կարողությունների և նոր սերնդի կրթության և դաստիարակության ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալական նամակ հղեց Մելանյա Գեղամյանին:
2012 թ. հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և ռուսաց լեզվի զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի համար Մելանյա Գեղամյանն աpժանացավ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի շնորհակալական նամակին:
2014 թ. մարտին ՀՊՄՀ-ում գործող բարձագույն որակավորման հանձնաժողովի 020 մանկավարժության մասնագիտական խորհուրդը Մելանյա Գեղամյանին շնորհեց մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԺԳ.00.20 թվանիշով) և այն ամրագրեց համապատասխան վկայագրով:
Օգս 25, 2020 | Վարչակազմ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Կրթություն եւ Գիտական Աստիճան
Աստվածաբանության և Քրիստոնեական Դաստիարակության Բակալավր
(1991-1996), Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոց (Լիբանան)։
Քրիստոնեական Դաստիարակության Մագիստրոս (2003-2004), Պիտսբուրգի Աստվածաբանական Ճեմարան (ԱՄՆ)։
Գրադարանային և Տեղեկատվական Գիտությունների Մագիստրոս (2004-2005), Պիտսբուրգի Համալսարան (ԱՄՆ)։
Մասնագիտական Կրթության Մագիստրոս (2017-2020), Քուինս Համալսարան (Կանադա)։
Վկայագրություն
Վկայագրված Լայֆ Քաուչ (Life Coach) — (ԱՄՆ)։
Մասնագիտական Փորձ
1991-1996 թթ. ՝ Հայ Ավետարանական Քոլեջի ուսուցչուհի (Լիբանան)։
1996 — 2000 թթ.՝ Հայ Ավետարանական Բեթել դպրոցի ուսուցչուհի (Սուրիա)։
1997 — 2000 թթ.՝ Հայ Ավետարանական դպրոցների ուսումնական պլանի մշակող (Սուրիա)։
2006 — 2007 թթ.՝ Բեյրութի Հայկազյան Համալսարանի գրադարանի տնօրեն (Լիբանան)։
2008-2012 թթ.՝ Քրիստոնեական Դաստիարակության դասախոս, Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա (Հայաստան)։
2008-2016 թթ.՝ Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայի գրադարանի տնօրեն (Հայաստան)։
Օգս 25, 2020 | Վարչակազմ
ՓՈԽՏՆՕՐԵՆ
Նաիրա Հարությունի Այվազյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ի փոխտնօրեն
Ծնվել է ք. Երևանում: Սովորել է Երևանի Կամոյի (Սիմոն Տեր — Պետրոսյան) անվանթիվ 76 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1982 թ.-ին: Ստացել է յոթնամյա երաժշտական կրթություն (դաշնամուրի բաժին):
1982-1987 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ), ստացել է ինժեների բարձրագույն որակավորում (գերազանցությամբ դիպլոմ): 2011 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կրթության կառավարման ամբիոնի UNESCO-ի բաժինը, ստացել «Կրթության կառավարում և պլանավորում» մասնագիտացմամբ Հանրային կառավարման մագիստրոսի կրթական աստիճան:
1988-1991 թթ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի ավիացիոն ակադեմիայում որպես դասախոսի ընթերակա: 1992-1998 թթ. աշխատել է Երևանի N115 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1999 թ.-ից աշխատում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ում, որպես փոխնտօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: Ամուսնացած է: Ունի երկու որդի:
Օգս 25, 2020 | Վարչակազմ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Նարինե Ալբերտի Թունյան
Ծնվել է 20.02.1976թ.
1983-1993թթ.` Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոց
1993-1998թթ.` ՀՀ Երևանի Գլաձոր կառավարման համալսարանի «Ֆինանսներ և բանկային գործ» բաժինը՝ տնտեսագետ- ֆինանսիստի որակավորմամբ:
1995-1999թթ.` Երևանի հաշվիչ մեքենաների տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-ծրագրավորողի որակավորում:
2015թ.-ից`Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայում, հանրային կառավարում/կրթության կառավարում մասնագիտությամբ:
2005թ. մինչ օրս` «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում, որպես գործավար-գանձապահ:
2015թ.-ից` որպես կազմակերպիչ:
Օգս 25, 2020 | Վարչակազմ
ՀԱՇՎԱՊԱՀ
Անահիտ Խաչիկի Վրթանեսյան։
«Հայ Կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնի» հաշվապահ։
Ծնվել է 26.02.1972 թ.։
1979-1989 թթ.` Երևանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
1989-1994 թթ.` ՀՀ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժինը, որակավորումը` մաթեմատիկ-ինֆորմատիկ:
03.06.2008 թ.` «FES HOUSE» նորագույն կրթության միջազգային կենտրոնի վկայական
2013 թ.-2016 թթ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի հաշվապահական հաշվառում բաժինը, որակավորումը` հաշվապահ:
2008 թ. մինչ օրս աշխատում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում, որպես հաշվապահ:
Օգս 25, 2020 | Վարչակազմ
Սուրեն Արայի Սահակյան
Ծնվել է 22․10․1990 թ․
Շախմատի Երևանի չեմպիոն է, Ռուսաստանի բաց առաջնության գավաթակիր, սպորտի վարպետության թեկնածու: Մարզական ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով:
2013 թ․ ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան՝ «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա» մասնագիտացմամբ:
2013-2014 թթ.՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարան, շախմատի միավորման ղեկավար։
2015-2016 թթ․՝ Simple Solutions ՏՏ ընկերություն, տեխնիկական տնօրեն։
2016 թ․ մինչ այսօր՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA), հանրային կապերի եւ ՏՏ ղեկավար։
2017 թ․ մինչ այսօր՝ Ավետիսյան դպրոց, հանրային կապերի եւ ՏՏ ղեկավար։