Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2019թ. մարտի 3-ը հայտարարվել է լսողության համաշխարհային օր:

Օրվա խորհուրդն է «Ստուգի՛ր քո լսողությունը»: Այդ առթիվ Ավետիսյան դպրոցում ելույթ ունեցավ Նաիրի ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության բժիշկ Քրիստինե Գրիգորի Հարությունյանը: Նա ներկայացրեց աղմուկի, ականջակալների և այլ գործոնների ազդեցությունը մարդու լսողության վրա, ցուցադրեց նոր հավելված, որը կարող ենք ներբեռնել սմարթֆոններում և ինքնուրույն ստուգել մեր լսողությունը, նաև խորհուրդ տվեց լսողության խնդրի ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Լսողությունը վերահսկող հավելվածը կոչվում է Here Who: