Ուրբաթ օրը «Քաղաքացիություն» կրթական սեմինարը եզրափակվեց 2012թ. Ամառային ակադեմիայի շրջանավարտների՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց այցելությամբ։

Մասնակիցներին ջերմորեն ողջունեցին դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը և աշակերտները, որոնք էլ առաջնորդեցին հյուրերին դպրոցում շրջագայելու և նրան ծանոթանալու ընթացքում: Հյուրերը հնարավորություն ունեցան երեխաների հետ զրուցելու և նրանց հարցեր տալու ինչպես դպրոցական կյանքի տարբեր բնագավառների, այնպես էլ նրանց նախագծերի վերաբերյալ։

Այնուհետև խոսք ունեցավ կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա ներկաներին առաջարկեց ընդհանուր անդրադարձ կատարել հայկական կրթական համակարգի վերջին զարգացումներին։

Եվ վերջում, իբրև հանրագումար իրենց այցելության, հյուրերը քննարկեցին ներառական և ժողովրդավարական դպրոցի հիմնական բնորոշ գծերը և ստեղծման գործընթացը։ Նրանք իրենց երախտագիտությունն արտահայտեցին սեմինարին մասնակցելու և բազմաթիվ նոր գաղափարներով, մեթոդներով ու գործիքներով զինված՝ Հայաստանից տուն վերադառնալու համար, նաև հույս հայտնեցին, որ կրթական սեմինարում ձեռք բերածը կնպաստի իրենց նախագծերի իրականացմանը։

* * *

The European Wergeland Centre (EWC)

On Friday, the Citizenship Education seminar was concluded by the visit to Khoren and Shooshanig Avedisian School, the alumni of the Summer Academy in 2012. The participants were warmly welcomed by the head of the school Melanya Geghamyan and students led a tour of the school by themselves! The participants had a chance to talk to children and ask them questions about all aspects of their life at school, learning, as well as their projects.

Further, Serob Khachatryan, Armenian expert on educational policies, offered a general overview of the recent developments in the Armenian educational system.

Finally, as a reflection on their visit, participants discussed the process of the creation and the main characteristics of an inclusive and democratic school. They expressed their profound gratitude for having a chance to participate in the seminar as a whole, and take back a lot of new ideas, methods, and tools for the realization of their projects!