Ուսուցիչն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ սովորում է.
Երբ նա դադարում է սովորել, նրա մեջ մահանում է ուսուցիչը:
Կ. Դ. Ուշինսկի

Գիտենք, որ սովորողների դաստիարակության եւ կրթության գործընթացը բխում է առաջին հերթին հասարակության զարգացման պահանջներից, սովորողների դաստիարակության եւ կրթության գործընթացից: Քանի որ դպրոցի տնօրենությունը (խոսքը քչաքանակ մանկավարժական կոլեկտիվի մասին է) չի կարող ապահովել տարբեր առարկաներից դպրոցում տարվող  մեթոդամանկավարժական աշխատանքների բազմազանությունն ու խորությունը, ուստի այս աշխատանքներն իրականացնում են  մեթոդմիավորումները, որտեղ համախմբվում են  նույն մասնագիտության տեր մարդիկ,ովքեր համագործակցում են թե առարկայական եւ թե ծնողները եւ մանկավարժները հաճախ են հուսահատվում եւ տխրում կամ նյարդաինանում՝ երեխաներին դաստիարակելու իրենց ջանքերը ապարդյուն համարելով:Իսկ պատճառը շատ պարզ է: Կարծում եմ, ցանկացած իրավիճակում կա երեխաների հետ խոսելու ձեւ: Անհրաժեշտ է նախ հասկանալ երեխային հուզող հարցը, բացատրել  եւ զրուցել հավասարը հավասարի հետ, ձեռք բերել նրա վստահությունը, ապա առանց վիրավորելու  ցույց տալ նրա բացթողումները եւ սխալները, քանի որ յուրաքանչյուր մարդ սխալվելու իրավունք ունի:  Մեր այս մոտեցումները կօգնեն երեխաներին ուղղվելու եւ վերլուծելու իրենց արարքները:

Իսկ շատ հաճախ մանկավարժի կամ ծնողի սխալ խոսելը, հաճախ վարվելակերպը երեխաներին հետ են շպրտում եւ ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ, որն ավելի բարդացնում է ծնող – երեխա – մանկավարժ – դպրոց համագործակցությունը:

Եկեք տեսնենք, թե ինչպես պետք է համագործակցենք միմյանց հետ, որպեսզի հասնենք դրական  արդյունքների: Մեզ շատ կօգնեն այս հարցում ճիշտ վարած ծնողական ժողովները, որտեղ կկարողանանք կառուցողական մթնոլորտ ստեղծել եւ համատեղ աշխատանքի արդյունքում կշահի մեր աշակերտը,վաղվա քաղաքացին:

Ի՞նչ է պետք անել.

  1. Որոշել մեկ առավել կարևոր խնդիր, որը վերաբերում է ձեր դասարանի աշակերտներին, և դրա քննարկման հիման վրա ձևավորեք ձեր զրույցը ծնողների հետ:
  2. Հատուկ ուշադրություն դարձնել լսարանում ծնողների աթոռների դասավորության վրա: Օրինակ, կարելի է սեղանները և աթոռները դասավորել շրջանաձև, որպեսզի բոլոր ծնողները լավ տեսնեն և լսեն միմյանց:
  3. Ծնողների հետ միասին մտածել ժողովի մասնակիցների համար կանոններ: Օրինակ.
  • պարտադիր է վերարկուները հանել,
  • խնդրի քննարկման ժամանակ չի կարելի անտարբեր մնալ,
  • մերժելով առաջարկը (կարծիքը) ՝ պետք է առաջադրվի մյուսը,
  • դիմել միմյանց անուն- ազգանունով կամ միայն անունով և այլն:
  • Խնայեք ժողովին հրավիրված մարդկանց ժամանակը: Այդ նպատակով սահմանեք կանոնակարգ և խստորեն հետևեք դրան:
  1. Ժողովի ընթացքում կիրառեք խաղեր և ծնողների համագործակցության կազմակերպման խմբային ձևեր:
  2. Խնդրահարույց հարցերի քննարկման ժամանակ հենվեք առավել կենսափորձ ունեցող ծնողների կյանքի և մանկավարժական փորձի, ծնողական կոմիտեի անդամների և դպրոցի խորհրդի կարծիքների վրա:

Դասղեկի վարքագծի կանոնները ծնողական ժողովում

  1. Աշխատեք հանել սեփական լարվածությունը և տագնապը ծնողներին հանդիպելուց առաջ:
  2. Խոսքի, ինտոնացիայի, ժեստերի և այլ միջոցներով ցույց տվեք ծնողներին ձեր հարգանքը և ուշադրությունը նրանց հանդեպ:
  3. Փորձեք հասկանալ ծնողներին; ճիշտ որոշել խնդիրները, որոնք առավել անհանգստացնում են նրանց:
  4. Խոսել ծնողների հետ հարկավոր է հանգիստ և բարեհամբույր: Կարևոր է, որ բոլոր աշակերտների, այդ թվում և «ռիսկային խմբի» երեխաների ծնողները ժողովից գնան հավատով լցված դեպի իրենց երեխան:
  5. Ծնողական ժողովի ընթացքում ձեր համատեղ աշխատանքի արդյունքը պետք է լինի այն, որ ծնողները դառնան ավելի վստահ այն բանում, որ իրենց երեխաների դաստիարակության հարցում կարող են հենվել ձեր և դպրոցի մյուս ուսուցիչների աջակցության և օգնության վրա:

Եվ վերջապես, ուսուցչի վարպետությունը կայանում է աշակերտների հետ փոխազդեցության կազմակերպման ձեւերը, վերլուծելու կարողությունը, համոզմունքների արտահայտումը, առանց վիրավորելու աշակերտի տեակետը, աշակերտին ներշնչման կարողությունը: Ուսուցիչի մոտեցումներից շատ բան է կախված: Ուսուցիչն է որ կարող է ճիծտ ղեկավարելով աշակերտներին եւ ծնողներին կկարողանա նրանց մեջ ձեւավորել  բարձր արժեքներ, զարգացնել հետաքրքրությունը ուսման նկատմամբ:

Ես վստահ եմ ավելի քան, որ  դուք շատ լավ կարող եք կողմնորոշվել եւ հասկանալ ձեր աշակերտների եւ ծնողների կարիքներն ու խնդիրները, եթե սիրում եք ձեր աշխատանքը:

Մելանյա ԳԵՂԱՄՅԱՆ

Ավետիսյան դպրոցի տնօրեն,
մ
անկավարժական գիտությունների թեկնածու