Տարրալուծարաններ

Ապագա գիտության հաջողությունը սաղմնավորվում է այսօրվա դպրոցական դասարաններում

AMAA-ի Ավետիսյան դպրոցի կրթական բազան հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ տեխնիկական հարմարություններով: Հոգալով ապագայի մասին՝ բարերարները, Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու դպրոցի տնօրինությունը հատուկ ուշադրություն են դարձնում դպրոցի լաբորատորիաների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանության) սարքավորումների արդիականությանը:

2014-2015 թթ. ուսումնական տարում լաբորատորիաներում աշակերտների եւ ուսուցիչների համար կտեղադրվեն ժամանակակից աշխատանքային սեղաններ:
Ուսումնական լաբորատորիաներում օգտագործվող սարքավորումները, կահույքը, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանություն եւ այլ առարկաների համար նախատեսված հավաքածուները նպատակաուղղված են հիմնական եւ ավագ դպրոցների ուսումնական ծրագրերին համապատասխան լաբորատոր աշխատանքների լիարժեք կատարման համար:
Հավաքածուներն ունեն շահագործման մեթոդական ցուցումներ, որոնք ներառում են լաբորատոր աշխատանքների նկարագրությունը, անվտանգության կանոնները եւ պատկերները, ինչը էապես հեշտացնում եւ անվտանգ է դարձնում լաբորատոր աշխատանքները:

Լաբորատորիաների տպավորիչ ձեւավորումը, ցուցադրական պաստառները աշակերտների մեջ հետաքրքրություն են առաջացնում լաբորատոր աշխատանքների հանդեպ, դարձնում դրանք ավելի արդյունավետ:

Կրթօջախի լաբորատորիաները աշակերտներին հնարավորություն են ընձեռում առնչվելու գիտության խորածավալ աշխարհի հետ, իսկ ամենակարեւորը՝ նրանց մեջ ձգտում են առաջացնում գիտության հանդեպ:

Արդյո՞ք մեր աշակերտներից որեւէ մեկը կդառնա մի նոր Մենդելեեւ, Նյուտոն, Համբարձումյան, Մերգելյան… Դա կախված է մեզանից: