Քո ծննդյան 26-րդ տարեդարձն է, հայրենի՛ երկիր, Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի երազած անկա՛խ Հայաստան: Այսօր մենք պատանեկան խնդուն կանչերով, մեր հպարտ օրհներգով, մեր խրոխտ երգուպարով միանում ենք համայն հայության ցնծությանը:
Այսօր հայոց ամենամեծ տոնն է, և մենք՝ ավետիսյանցիներս, երդվում ենք լինել մեր անվանի և անանուն հերոսների արյամբ նվաճված հայոց անկախ պետականության տերն ու պաշտպանը, երդվում ենք հայոց ստեղծագործ ոգու ճախրանքը հասցնել դարերին…
Ծնունդդ շնորհավո՜ր, բոլոր հայերի ազա՛տ հայրենիք, անո՛ւշ ՀԱՅԱՍՏԱՆ: