Արդեն երրորդ տարին է, ինչ Ավետիսյան դպրոցը մասնակցում է ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթին՝ «Կենգուրու»-ին:

Անցած երկու տարիներին մեր պատանի մաթեմատիկոսները մրցույթից վերադարձել են  «Լավագույն» և «Հատուկ» մրցանակներով, հուշանվերներով և հավաստագրերով:

Նույնպիսի ակնկալիքներով էլ մարտի 21-ին մեկնարկեց «Կենգուրու-2019»-ը, որին մասնակցեց դպրոցի 3-12 դասարանների 88 աշակերտ:

Մրցույթի ավարտից անմիջապես հետո պատանի մաթեմատիկոսները իրենց ուսուցիչների և դասընկերների հետ քննարկեցին կատարված առաջադրանքները: Նրանցից շատերը գոհ էին իրենց աշխատանքից:

Այնպես որ մայիսին՝ արդյունքների ամփոփումից հետո, սպասում ենք նոր հաղթանակների, նոր մրցանակների: