Այսօր՝ մարտի 15-ին, Խորեն և Շուշանիկ Ավետիսյան կրթահամալիրում անցկացվեց «Կենգուրու» ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթը, որը Հայաստանում անցկացվում է արդեն տասներորդ անգամ:

Մրցույթն անցկացվեց կազմակերպված մթնոլորտում: Մասնակցեցին 3-10-րդ դասարանների 89 աշակերտներ: Բոլոր մասնակիցները հասցրին աշխատանքն ավարտել մրցույթին հատկացված 75 րոպեի ընթացքում:

«Կենգուրու-2017»-ի արդյունքներով կրթահամալիրի երեք սաներ արժանացել էին հատուկ մրցանակի: