III «ա» դասարանի աշակերտները անհամբերությամբ էին սպասում մարտի 21-ի օրինակելի դասին, քանի որ տեխնոլոգիայի ուսուցչուհի տիկին Ս. Ավետիսյանը խոստացել էր, որ այդ դասը յուրահատուկ է լինելու:
Այն նվիրված էր աղբի տեսակավորմանը և, իրոք, անցավ աշխույժ ու գործնական մթնոլորտում. դասի սկզբում երեխաները, իրար լրացնելով, պատմեցին, թե տարբեր երկրներում ինչպես են վերամշակում և ինչ նպատակներով են օգտագործում արդեն վերամշակված աղբը:
Առավել հետաքրքիր էր դասի երկրորդ մասը. փոքրիկները տեսական գիտելիքներից անցան գործնական խմբային աշխատանքի. նրանք լեգոներով «կառուցեցին» աղբատար ավտոմեքենա և բնապահպանությանը ծառայելու կոչված ռոբոտներ, որոնց ծրագրավորեցին համակարգչի միջոցով:
Այդ օրը Ավետիսյան դպրոցից տուն գնացին 22 փոքրիկ բնապահպաններ՝ զինված նոր գիտելիքներով և հայրենի բնությունն ու շրջապատը մաքուր պահելու մարտական տրամադրությամբ: