Սիմոն Թոթոնջյանն Ավետիսյան դպրոցի մեծ բարեկամն է։ Նա հիմնադրել եւ այժմ տնօրինում է ավստրալական «Քանթրինեթ սոլուշընս» ՏՏ ընկերությունը, որն առաջարկում է կառավարման նորարարական լուծումներ կրթական ոլորտում։
Աշխարհի մոտ 3000 դպրոցներ այցելելուց հետո հասկանում եք, որ կրթությունը հսկայական սոցիալական գործընթաց է, և դպրոցական օրվա այդ ամբողջ եռուզեռի մեջ դպրոցը պետք է ամրագրի արդյունքներ, որոնք համապատասխանում են իր նպատակներին:
Ես Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր առաջին անգամ այցելեցի անցյալ տարի`Հայաստանում անկախ դպրոց տեսնելու ակնկալիքով, և ես արագ հասկացա, որ այս հաստատության մեջ կար ինչ-որ չափազանց արտասովոր բան: Ես սկզբում ուղղակի չկարողացա հասկանալ, թե ինչ էր դա:
Ես սովորական շրջայց կատարեցի դպրոցի հարկերով, և ինձ մանրամասն պատմեցին թե՛ շենքի կառուցվածքային առանձնահատկությունների, թե՛ կանաչ տանիքների, թե՛ էկո դպրոցի գաղափարի մասին. ինձ շատ հետաքրքրեց այդ հաստատությունը:
Դպրոցում շրջելուց հետո ես հնարավորություն ունեցա զրուցել տնօրեն Մելանյայի հետ և հարցրի նրան, թե կկարողանա՞մ կրկին այցելել դպրոց:
Իմ առաջին այցելությունից հետո ես երկու անգամ վերադարձա դպրոց և 2018 թվականին պատիվ ունեցա ներկա լինելու շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը:
Ես հասկացա, որ Հայաստանի կենտրոնում՝ Երևանի Բանգլադեշ արվարձանում, կա մի դպրոց, որտեղ կա մի բան, ինչը բացակայում էր վերջին 20 տարիների ընթացքում այցելածս դպրոցներից:
Շատ դպրոցներ այսօր կենտրոնանում են ակադեմիական գերազանցության վրա՝ մեծ ուշադրություն դարձնելով աշակերտներին աշխատանքի նախապատրաստելուն:
Այստեղ` աշխարհի այս փոքրիկ անկյունում, ես իրականում ականատես եղա կրթության, սոցիալական բարօրության, եւ տեսա հաստատություն` նվիրված յուրաքանչյուր ուսանողի կրթության անհատական կարիքներին:
Առավել զարմանալին այն էր, որ այստեղ, որտեղ աշակերտները սոցիալական տարբեր խավերի էին պատկանում, ես չէի կարողանում նկատել որեւէ դասակարգային տարբերություն:
Այս բաները անոմալիա չեն, բայց դրանք արտացոլում են դպրոցի ղեկավարման մշակույթի բոլոր ասպարեզները` սկսած տնօրենի կառավարումից, ամբողջ աշխատակազմից, անվտանգության աշխատակիցներից, ովքեր ողջունում են քեզ դպրոցի դարպասի մոտ:
Այսպիսով ի՞նչն էր դա, որ ես չէի կարողանում հասկանալ:
…Համերաշխություն ղեկավարության, աշխատակազմի և աշակերտների միջեւ անձնական մակարդակում:
Կարծում եմ՝ ես զգացի Աստծու անհավատալի օրհնությունն այս դպրոցի վրա:
Հարգանքով՝
Սիմոն Թոթոնջյան
Կազմակերպություն` Country Net Software Pty Ltd.
Հունիս 2018