2018թ․ փետրվարի 16-ին Ավետիսյան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում հնչում էր երաժշտություն, փողփողում էին պաստառներ, տիրում էր բարձր տրամադրություն։

«Վարդանանց» տոնին նվիրված՝ անց էր կացվում սպորտլանդիա IIIա,  IIIբ և IIIգ դասարանների միջև։ Մրցափուլերն ընդմիջվում էին մարմնամարզության խմբակի սաների ելույթներով։ Մեծ ոգևորություն առաջացրեց նաև մայրիկների մրցույթը։ Չնայած, որ I տեղը գրավեց IIIա դասարանը, II տեղ՝ IIIգ  և III տեղը՝ IIIբ, կարելի է ասել, որ հաղթեց համերաշխությունը, միասնությունը և արդարությունը։