Քրիստոսի հարության տոնին նվիրված միջոցառում Ավետիսյան դպրոցում

Քրիստոսի հարության տոնին նվիրված միջոցառում Ավետիսյան դպրոցում

Երեկ Ավետիսյան դպրոցում 8 ա դասարանի մասնակցությամբ անցկացվեց Սուրբ Զատիկին նվիրված գեղեցիկ միջոցառում:

Նախ ներկաներն իրենց աղոթն ուղղեցին առ Աստված, որից հետո դպրոցի սաները ներկայացրին Ս. Հարության տոնի խորհուրդն ու նշանակությունը քրիստոնյաների կյանքում: Նրանք փաստեցին, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենագունեղն ու ամենատարածվածն է:

Բեմականացումը  դահլիճում առաջացրեց զատկական հաճելի իրարանցում:  Խորհրդավոր ընթրիքի տեսարան, ավանդական զատկական արարողություն, սովորույթներ, ծեսեր, ազգային երգ ու պար:  Աշակերտների ստացած դասն էր`չհեռանալ ազգային մշակույթից և ապրել քրիստոնյային վայել կեցվածքով:

Ցերեկույթի ավարտին կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին հորդորեց մշտապես հոգիներում վառ պահել Հիսուսի հրաշափառ հարության լույսը և լինել բարձր արժեհամակարգով օժտված քաղաքացիներ:

Սուրբ  Զատիկին նվիրված բարեգործական ցուցահանդես Ավետիսյան դպրոցում

Սուրբ  Զատիկին նվիրված բարեգործական ցուցահանդես Ավետիսյան դպրոցում

Ավետիսյան դպրոցում այսօր նախատոնական տրամադրություն էր:  Մեր սաներն իրենց ուսուցիչների և ծնողների գործուն մասնակցությամբ կազմակերպել էին Սուրբ Զատիկին նվիրված  ցուցահանդես-վաճառք:

Նրանք միջոցառմանը պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ. նախապես ուսումնասիրել էին տոնի խորհուրդը, Զատիկի սեղանին դրվող ուտեստները, սովորել դրանց բաղադրատոմսերն  ու իրենց ձեռքով պատրաստել անուշեղեն ու այլ ուտեստներ, ինչպես նաև   ձեռագործ տարբեր իրեր ու զարդարանքներ:

Հյուրերն ըստ արժանվույն գնահատեցին մեր աշակերտների ոսկի ձեռքերն ու  խոհարարական ձիրքը:

Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը:

Ավետիսյան դպրոցի պատանյաց նվագախումնը Շող ցերեկային կենտրոնում

Ավետիսյան դպրոցի պատանյաց նվագախումնը Շող ցերեկային կենտրոնում

Ավետիսյան դպրոցը կրթական հաստատություն է, որը գործում է գերժամանակակից և էկոլոգիապես բարենպաստ շենքում: Ամբողջ շենքը առանձնահատուկ բնապահպանական լաբորատորիա է՝ արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերով և կանաչ տանիքներով: Սակայն միայն շենքային պայմանները չեն, որ յուրահատուկ են դարձնում դպրոցը, այլ նրանում սովորող շնորհաշատ սաները: ,,Շողը,, հյուրընկալեց դպրոցի պատանյաց նվագախմբին, որն իր գեղեցիկ կատարումներով հիացրեց մեզ: Այս տեսակ մշակութային համագործակցություն ունեցանք, որն իր գեղեցիկ շարունակությունը կունենա: Հիշեցնենք, որ Ավետիսյան դպրոցը, ինչպես և ,,Շողը,, գործում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո

Ավետիսյան դպրոցում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը 

Ավետիսյան դպրոցում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը 

Հայ Առաքելական եկեղեցին Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը նշում է Սուրբ Վարդանանց տոնը: Ըստ ավանդույթի` Ավետիսյան դպրոցը յուրաքանչյուր տարի` այս օրը, կազմակերպում է  որևէ հետաքրքիր միջոցառում:

Այս անգամ աշակերտներն ու կազմակերպիչները էլ ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին պատրաստվել. նրանք պետք է գովաբանեին ոչ միայն Վարդանանց պատերազմի սուրբ նահատակներին, այլև մերօրյա վարդաններին` Ապրիլյան պատերազմի անմահ հերոսներին:

Հոգենորոգ օրվա կապակցությամբ, դպրոցի տնօրեն մ.գ.թ. Մելանյա Գեղամյանի հրավերով միջոցառմանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) կենտրոնի տնօրեն Վարդան եպս Նավասարդյանը, ՔԴ կենտրոնի միջնակարգ կրթության ոլորտի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներ Կարապետ Դանղյանը և Սերոբ սարկավագ Իսախանյանը: Ներկա էին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, ավագ հովվի օգնական վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, ՀՊՄՀ համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը, «Միջազգային անվտանգության աստպետաց  ակադեմիայի» նախագահ, Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, վետերան գեներալ-մայոր Հակոբ Բոսոնյանը և ՀՀ ՊՆ Ավետիսյան դպրոցի շեֆ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արսեն Սեդրակյանը և ուրիշներ:

Ս.Վարդանանց քաջամարտիկ զորավարների և 1036 վկաների տոնին նվիրված ավանդական դարձած հանդիսությունը սկսվեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ողջույնի խոսքով և Վարդան եպս Նավասարդյանի «Հայր մեր»  Տերունական աղոթքով:

Միջոցառմանը մասնակցում էին թեˊ տարրական, թեˊ ավագ դպրոցի սաները`մարմնավորելով մերօրյա մարտիկներին, արժևորելով հայոց բանակի`Վարդանանց  քաջերին արժանի ոգին: Աշակերտներն իրենց խաղով, երգերով, խրոխտ պարերով մեկ անգամ ևս փաստեցին, որ  հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար պատասխանատու լինելը հայի գոյության երաշխիքն է,  Հայոց բանակում ծառայելը պատվի գործ:

Ավետիսյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճում իշխում էր հակասական տրամադրություն. հպարտության ու ցավի արցունքները, երեխաների ելույթներին ուղեկցող ուրախ ծափողջույնները հաջորդում էին մեկը մյուսին:  Տասնվեցամյա պատանիները, որոնք վաղն արդեն համալրելու են մեր բանակի շարքերը, բեմից խոստացան լինել Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և մյուս քաջորդիների արժանի ժառանգորդները,  անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը: Հանդիսատեսը մի պահ հավատաց, որ գլխավոր դերակատարը` տասնվեցամյա Էրիկը, հիմա իջնելու է բեմից ու զորակոչվելու է բանակ…

Միջոցառումը յուրահատուկ կամուրջ էր Վարդանանց ու Ապրիլյան պատերազմների միջև ու ապացույց, որ Վարդանի խրոխտ ոգին չի մեռել, այն կա, ապրում է մեր պատանիների ազնիվ հոգիներում:

Ավարտին գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը դպրոցի տնօրենին շնորհեց պատվոգիր՝ դպրոցականների հայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա դնելու և պահելու համար: Գեներալը խոստացավ ամենայն պատրաստակամությամբ օգնել դպրոցի մանկավարժությանը աշակերտների հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացման գործում:

Վարդան եպս Նավասարդյանը և վեր. Մկրտիչ Մելքոնյանը բարձր գնահատեցին երեխաների շրջանում տարվող հայրենասիրական աշխատանքները, ներկայացրին Վարդանանց հերոսների ազատագրական պայքարի ոգին,  հերոսներ,  որոնք հայրենիքը օտարի լծից ու կեղեքումներից ազատելու համար մարտնչեցին և ընկան «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»:

Վարդան եպս Նավասարդյանը դպրոցի գրադարանին նվիրեց հայրենասիրական գրքեր, իսկ ներկաներին` Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի  «Վարդանանք»գոբելեն աշխատանքի լուսանկարները, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է և հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչները՝ Անդրանիկը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը և այլք: Հեղինակն  այդ կերպ ընդգծել է հայոց պատմության շարունակականության և միասնականության գաղափարը:

Միջոցառումն ամփոփվեց վեր. Մկրտիչ Մելքոնյանի օրհնության աղոթքով:

Հյուրերից մի քանիսը  միջոցառման ավարտին նշեցին, որ իրենք Ավետիսյան դպրոցում ստացան հայրենասիրության մի մեծ դաս ու կարծես նորովի բացահայտեցին այդ բառի իմաստը:

      Վարդանանց և մերօրյա անմա´հ հերոսները միշտ կապրեն, քանի դեռ նրանց անունները հնչում են հայ մանկան ու պատանու ազնիվ շուրթերից:

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել են Ղևոնդ Ալիշանի «Այրարատ», իսկ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին «Կոմիտաս» գրքերը՝ փոխադարձաբար կրթության ոլորտի պատասխանատուներից նվեր ստանալով Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու գործերը: Աշակերտների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով գեղեցիկ անակնկալի համար, կարևորել է հասարակության մեջ, հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում գիրք նվիրելու ավանդույթի արմատավորվումը: Նա երեխաներին հորդորել է լավ սովորել ու երբեք չհուսահատվել անհաջողություններից. «Կյանքը երբեք միայն հաջողություններից կամ էլ անհաջողություններից կազմված չէ, միշտ էլ անհաջողությանը փոխարինում է հաջողությունը և հակառակը, կարևորը՝ կյանքում չհուսահատվեք և առաջ գնաք ձեր ընտրած ազնիվ ճանապարհով»,-ասել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը, օգտագործելով հանդիպման առիթը, հետաքրքրվել է, թե ինչպես են աշակերտներն ընդունում դպրոցում իրականացվող փոփոխությունները` մասնավորապես ավագ դպրոցի բեռնաթափման նախաձեռնությունը. «Շատ լավ, բայց ավելի շատ ուրախացել եմ, որ 4-րդ և 9-րդ դասարաններում վերականգնվել է թելադրություն, փոխադրություն գրելու պահանջը, քանի որ դրանց միջոցով կարողանում ես ներկայացնել քո ազատ մտածողության հնարավորությունը»,-ասել է Զավեն Անտոնյանը, ով, ի դեպ, նամակագրության 45-րդ միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր է:

The most important thing is the implantation of book gifting tradition L.Mkrtchyan

Today, at the end of the working day, the Avedisian schoolchildren pleasantly surprised the Minister of Education and Science Levon Mkrtchyan. On the occasion of Book Gifting Day, the delegated students — Milena Galstyan (12th grade) and Zaven Antonyan, (10th grade) led by the Avedisian school principal Melanya Geghamyan, presented the Minister of Education and Science Levon Mkrtchyan with a book “Ayrarat” by Ghevond Alishan, and the deputy minister Manuk Mkrtchyan with a book entitled “Komitas”. In response, the Avedisian School delegation got books as presents written by Grigor Narekatsi and Nerses Shnorhali. During the short conversation with the pupils, the minister Levon Mkrtchyan, thanking them for the nice surprise, highlighted the implantation of book gifting tradition in the society, especially among the children and the youth. He exhorted the children to study well and never get disappointed with failures. “Life is never comprised of merely success or failure, success always comes to replace failure and vice versa. The most significant thing is not to get discouraged in life and always go along the honest path chosen by yourselves,” said the minister.

Using the opportunity of the meeting, Levon Mkrtchyan inquired how the students liked the changes carried out especially at high schools — concerning the initiative of curricula unloading. “We find it cool, but mostly I’m glad that dictations and expositions have been restored in the 4th and 9th grades’ exams, for due to them you are able to represent your open-mindedness,” said Zaven Antonyan, who, by the way, has got the special prize of the 45th Letter Writing International Competition.