Ե՛տ արի, քո տունն այստեղ է․․․

Ե՛տ արի, քո տունն այստեղ է․․․

Մայիսի 18-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի լուսավոր բեմում տեղի ունեցավ 3բ դասարանի աշակերտների ավարտական հանդես-միջոցառումը՝ «Ե՛տ արի, քո տունն այստեղ է․․․» խորագրով։ Երեխաները փորձեցին ներկայացնել Հայաստանի ներկա վիճակը,գովերգեցին և իրենց հայրենասիրությունը ցույց տվեցին բեմից։
Բարոյականությունն ու ժողովրդական բանահյուսությունը

Բարոյականությունն ու ժողովրդական բանահյուսությունը

Մայիսի 22-ին Ավետիսյան դպրոցի հանդիսությունների դահլիճում թևածում էր ազգային երգն ու պարը: III ա դասարանի աշակերտները (դասվար՝ Գ. Գրիգորյան) ներկայացնում էին իրենց ավարտական միջոցառումը «Բարոյականությունն ու ժողովրդական բանահյուսությունը» խորագրով: Երեխաները ո՛չ միայն լավ երգեցին ու պարեցին, այլ նաև փոքրիկ բեմականացումների միջոցով ներկայացրին բանահյուսության ժանրերը՝ առակը, հեքիաթը, էպոսը, առածն ու ասացվածքը, օրհնանքն ու անեծքը և այլն: Նրանք խոստացան շարունակել իրենց ճանապարհը՝ առաջնորդվելով ազնվության, բարության, հայրենասիրության, արդարության, ընկերասիրության և այլ բարոյական արժեքներով:
Աշխարհագրական մեծ հայտնագործություններ

Աշխարհագրական մեծ հայտնագործություններ

Մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցի 7ա դասարանում «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից անցկացվեց համատեղ դաս-միջոցառում՝ «Աշխարհագրական հայտնագործություններ» թեմայով: Աշակերտներից ոմանք, մարմնավորելով ճանապարհորդներին՝ Մագելանին, Կուկին, Լիվինգստոնին, ամփոփ տեղեկություններ հաղորդեցին բոլոր մայրցամաքների հայտնագործման պատմության մասին, իսկ մյուսներն էլ` պարահանդեսային  գունագեղ հագուստներով և ազգային տարազներով,  պատշաճորեն ներկայացրին տարբեր երկրների և ժողովուրդների սովորույթները, մշակույթն ու կրոնը:

Ապրիլի 24-ին նվիրված միջոցառում Ավետիսյան դպրոցում

Ապրիլի 24-ին նվիրված միջոցառում Ավետիսյան դպրոցում

Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում՝ «Կոմիտասը հայ ժողոովուրդն է» խորագրով։
Կրթահամալիրի շնորհալի սաները սրտաշարժ և տպավորիչ ելույթով ներկայացրին հայ երաժշտության ռահվիրա Կոմիտաս վարդապետի կյանքի ուղին, ինչպես նաև մարմնավորեցին հայ ազգի նշանավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին, Սիամանթոյին և հայատյաց թուրք փաշաներին։
Կերպարանավորելով եղեռնազոհ մեծանուն մտավորականներին՝ նրանք ոգեկոչում էին թուրքական յաթաղանին զոհ գնացած մեկուկես միլիոն անմեղ հայերին։
Միջոցառումն ավարտվեց Պարույր Սևակի՝ Կոմիտասին նվիրված «Անլռելի զանգակատուն» պոեմի սրտառուչ և ոգեշունչ տողերով։
«Կորած գիրը»

«Կորած գիրը»

Iա դասարանը իր Այբբենարանի ավարտը նշեց ուրախ հանդեսով, որը կրում էր «Կորած գիրը» խորագիրը:

Կորել էր Այբբենարանը: Երեխաները, որոնք դարձել էին հեքիաթների հերոսներ, փնտրեցին և գտան այն: Ուրախ էին, որ վերջապես գրել-կարդալ էին սովորելու: