Երբ բնապահպանական ծրագրերի շաբաթվա սկզբում Ավետիսյան դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը առաջարկեց ընդարձակել դպրոցամերձ ծառապատ տարածքը, լեփլեցուն դահլիճը ծափերով ընդունեց նրա կոչը: Եվ խոսքն արագորեն վերածվեց գործի. իրենց երեխաներին ջերմորեն սատարեցին ծնողները, արագորեն հավաքվեց տնկի ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, դպրոցի տնօրենը դիմեց հանրապետության տնկարանային տնտեսություններին… Եվ այսօր արդեն դպրոցում է նոր տնկիների խմբաքանակը:
Դասերի ավարտին 1-12-րդ դասարանցիները, բահերով ու ջրի դույլերով զինված, իջան բակ: Նախապես արդեն փորված ծառափոսերում նրանք խնամքով տնկարկեցին նոր տնկիները:
Այսօր մեր դպրոցի բակը պսակող եղևնիներին, սոճիներին ու գիհիներին ավելացան ևս 40 տնկիներ: Մեր «կանաչ» դպրոցը հարստացավ սոճիներով և արծաթափայլ եղևնիով: