«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնի մի խումբ աշակերտներ կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Մարգարյանի ուղեկցությամբ «Քո արվեստը դպրոցում» կրթական ծրագրի շրջանակում մասնակցեցին ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հետ հանդիպմանը, որը կայացավ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Ժողովրդական նկարիչը ավետիսյանցիների հետ զրուցեց հայ արվեստի, նրա դերի և նշանակության մասին: Դպրոցականների և արվեստագետի երկխոսությունը բացառիկ հնարավորություն ստեղծեց ժամանակակից թվային տեխնոլոգիաների դարաշրջանում վերաարժևորելու արվեստի գործիչների հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը:
Վալմարի հետ հանդիպումը մեր փոքրիկ նկարիչների համար դարձավ ոգեշնչման նոր աղբյուր: