Տեսլական

AMAA-ի Ավետիսյան դպրոցը ձգտում է դառնալ Հանրապետությունում բացառիկ տեղ զբաղեցնող հանրակրթական հաստատություն, որը հիմնվելով հայ դպրության լավագույն ավանդույթ­ների եւ ժամանակակից կրթական տեխնոլոգիաների նորագույն նվաճումների վրա՝ ունակ է ստեղծել աշակերտա­կենտրոն կրթական միջավայր.

  • որտեղ երեխաները ժամանակակից կրթությանը զուգընթաց ստանում են ազգային, համամարդկային եւ քրիստոնեական արժեքների վրա հիմնված դաստիարակություն,
  • որտեղ բոլորն են մասնակից ու պատասխանատու ուսումնական գործընթաց­ների իրականացման եւ աշակերտների կրթական վերջնարդյունքների համար,
  • որտեղ իրականացվում է ուսուցման բարձր արդյունավետություն՝ կրթական գործընթացներում ժամանակակից տեղեկատվական եւ կրթական տեխնոլո­գիա­ների լայն կիրառությամբ,
  • որտեղ շրջանավարտներն ունակ են կրթական ավելի բարձր մակարդակնե­րում հետագա ուսումնառության եւ իրենց նախասիրությանը համապատաս­խան լիարժեք կարիերայի հասնելու համար՝ ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկրում: