Հայտարարվում է մրցույթ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի /Ավետիսյան կրթահամալիրում/ անգլերենի, ֆիզիկայի, քիմիայի, կենասաբանության և աշխարհագրության ուսուցչի թափուր տեղի համար:
Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը 3 տարի) պարտադիր է:

Անգլերենի, ֆիզիկայի, քիմիայի, կենասաբանության և աշխարհագրության ուսուցիչների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ պայմանագրի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` ըստ կարգի:

Մինչ մրցույթին ներկայանալը խնդրվում է ինքնակենսագրությունն (CV) ուղարկել info@avedisianschool.am էլեկտրոնային փոստի հասցեին` 12.11.2018-01.12.2018թթ. /հեռախոսահամարների առկայությունը պարտադիր է/:

Հանձնաժողովին է ներկայացնել`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձեւ 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
9. Աշխատանքային փորձը պարտադիր `(3-5տարի)

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Ցանկացողները դիմեն հետևյալ հասցեով՝ ք. Երեւան, ՀԱԹ թաղամաս, Բաբաջանյան 42/7:
Տեղեկությունների համար զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարով: