Մարտի 14-ը (03. 14)-ը՝ մաթեմատիկայի համաշխարհային մեծ «ընտանիքում» ընդունված π (պի) թվի (3, 14) ծննդյան օրը, գեղեցիկ դաս-միջոցառմամբ նշվեց 9-րդ «գ» դասարանում (ուսուցիչ` Լ. Ղազարյան):
Պատանի մաթեմատիկոսները սահիկահանդեսով եւ տեղեկատվական հարուստ պաստառով ներկայացրին «հոբելյարին», պատմեցին հետաքրքիր փաստեր π թվի մասին, կենդանի նվագակցությամբ հնչեցրին π թվի երաժշտությունը։
Մաթեմատիկական տոնն անմոռաց էր՝ երաժշտությամբ, «կենացներով», տորթով եւ, իհարկե, լուսանկարներով:
Ի դեպ,
- 2011 թվականի դրությամբ հաշվարկված է ստորակետից հետո 10 տրիլիոն թվանշան։
- π թվի առաջին տասը նիշերը հիշելու համար կա հայերեն բանաստեղծություն (ըստ բառերում տառերի քանակի)՝ 3.141592653 = Ահա եւ հեշտ եւ սիրով սովորեցիր մի պիտանի խրթին թիվ: