Անկախության օրվան նախորդող օրերից մեկը հիշարժան դարձավ Ավետիսյան կրթահամալիրի 10ա դասարանի սաների համար․ սեպտեմբերի 17-ին դասարանն այցելեց Եռաբլուր։
Այնտեղ հանդիպեցին Վահե-Վահիկ Շահմուրադյանի երկու որդիների հետ։ Նրանք ջերմորեն ընդունեցին բոլորին, պատմեցին իրենց հոր մասին, որպես ժառանգություն՝ իրենց հասած պատմությունները։ Դպրոցի գրադարանին և աշակերտներին նվիրեցին գրքեր Կառլեն Անանյանի մասին։
Այցելեցին նաև ԱՍԱԼԱ խմբավորման հերոսների շիրիմներին։
Այցի ավարտին աշակերտները ծաղիկներ խոնարհեցին Մոնթեի շիրիմին, այնտեղ երկար խոսեցին Մոնթեի գործունեության հերոսական քայլերի մասին՝ հիշելով նրա կյանքից դրվագներ և մեջբերումներ կատարելով Մոնթեի խոսքերից։
Իրոք, օրն հագեցած էր և ինչ-որ չափով պարտավորեցնող․ ներկաները հիշեցին այն մարդկանց մասին, ովքեր կռվել և արյուն են թափել մեր հայրենիքի համար։
Եվ այսօրվա սերունդը լինելով անկախության և ազատության զավակ պետք է պայքարի Հայաստանի հարատև անկախության և լուսավոր գալիքի համար։
«Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու․․․»