Ավետիսյան դպրոցում արդեն բարի ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի՝ հունիսին, մեծ շուքով անցկացնել 9-րդ դասարանցիների ավարտական հանդեսը: Այս գեղեցիկ սովորույթը շարունակվում է նաև Ավետիսյան ավագ դպրոցի բացումից հետո:
Աշակերտները հավաքվել էին՝ ոչ թե միմյանց հրաժեշտ տալու (չէ՞ որ նրանք դեռ երկար ճանապարհ են անցնելու միասին), այլ երախտագիտության խոսք ասելու դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին, Հայ Ավետարանչական ընկերակցությանը, սիրելի տնօրենին՝ Մելանյա Գեղամյանին, ուսուցիչներին և կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատակցի:
Այս տարվա միջոցառումը յուրահատուկ էր. աշակերտները որոշել էին առաջին անգամ անցկացնել «Ավետիսյան» մրցանակաբաշխությունը և պարգևատրել դպրոցի բարերարներին և բոլոր մանկավարժներին: Մրցանակաբաշխության կարգախոսն էր. «Երազի′ր, աշխատի′ր, վայելի′ր և գնահատի′ր»: Դպրոցը աշակերտներին սովորեցրել է ապրել այս սկզբունքով: Նրանք սովորել են, որ հարկավոր է երազել, երազել լավ կրթության, լավ երկրի, լավ ապագայի մասին, հարկավոր է աշխատել, շատ աշխատել երազանքը կյանքի կոչելու համար, հարկավոր է գնահատել ունեցածը, դրա վրա նորն ավելացնել , անընդհատ զարգանալ:
Իններորդցիները երկար էին մտածել՝ ինչ մրցանակի արժանացնեն կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանին (նա կարող է հաղթող ճանաչվել շատ անվանակարգերում), և միաձայն որոշել՝ «Ամենահայրենասեր տնօրեն». չէ՞ որ նա իրենց սովորեցրել է անսահման սիրել մեր հայրենիքը, ձգտել լավ քաղաքացի ու լավ հայ լինելու, իրենց հետ հաճախ աղոթել է մեր զինվորի համար …
Շատ բան են մեր աշակերտները սովորել դպրոցում: Չխոսենք գիտելիքների մասին. նրանք շարունակելու են ուսումը Ավետիսյան ավագ դպրոցում և դեռ կհասցնեն մեզ ուրախացնել իրենց նվաճումներով: Կանաչ դպրոցը նրանց սովորեցրել է մտածել ու հոգ տանել շրջակա միջավայրի մասին, բարերարներից սովորել են բարիք գործել, կիսվել ունեցածով, կյանքը նվիրել հայրենիքը շենացնելուն…
Մրցանակաբաշխությունը աշակերտները համեմեցին ժողովրդական երգ ու պարով, հումորային համարներով ու սիրելի ուսուցիչներին ուղղված երախտագիտության խոսքերով: Նրանք, պոկելով օրացույցի էջերը, պատմում էին մանկապարտեզում և դպրոցում անցկացրած ուրախ ու անհոգ տասնմեկ տարիների մասին: Երեխաները մեծ խանդավառությամբ ու կարոտով էին խոսում հատկապես իրենց մանկապարտեզի մասին: Նրանք ներկայացրին իրենց մանկապարտեզի երգչախմբի առաջին ելույթը` հանդիսատեսին ստիպելով մի լավ ծիծաղել:
Աշակերտների պատմած հուշերը ներկաներից շատերին մի պահ ստիպեցին մտովի տեղափոխվել Ավետիսյան դպրոցի հին, անշուք ու հասարակ, բայց այնքա՜ն հարազատ ու սիրելի շենք…
Միջոցառումն ավարտվեց իններորդցիների խոստումով, որ Ավետիսյան ավագ դպրոցում ավելի լավ են սովորելու, մի օր էլ իրենք են բարի գործեր անելու ու հզորացնելու մեր հայրենիքը:
Գաղտնիք չէ, որ Ավետիսյան դպրոցը շատ հյուրընկալ է: Մենք հաճախ ենք հյուրեր ունենում թե´ Հայաստանից, թե´ արտերկրից, իսկ մեր աշակերտները սիրով շրջում են նրանց հետ, հարկ եղած դեպքում օտար լեզվով պատմում դպրոցի ու իրենց առօրյայի մասին: Ավարտական հանդեսը ևս մարդաշատ էր: Ավանդույթի համաձայն` հատուկ ավարտական հանդեսին ներկա գտնվելու համար ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները: Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի հոգաբարձության խորհրդի անդամներ, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը և դասախոսներ, «ԷյԹիՓի»-ի տնօրեն ՋինՄարի Բաբելյանը, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը, ԿԳՆ աշխատակիցներ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ և, իհարկե, Ավետիսյան դպրոցի շրջանավարտներն ու նրանց ծնողները:
Հանդեսից հետո ելույթ ունեցավ բարերար Էդվարդ Ավետիսյանը: Նա բարձր գնահատեց երեխաների ելույթը, գիտելիքները, կրթահամալիրի ուսուցիչների` ազգային ոգու պահպանմանն ուղղված ջանքերն ու շնորհակալություն հայտնեց նրանց՝ քաջալերելով շարունակել երեխաների կրթական մակարդակը բարձր պահելու ազգանվեր գործը: Պարոն Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ մեր շրջանավարտներին սպասվում է պայծառ ու փայլուն ապագա:
Ելույթ ունեցավ նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Նա հիշեց, որ երկու տարի առաջ ինքը ներկա էր Ավետիսյան դպրոցի հանդիսավոր բացմանը, և հատկապես մի բան էր իրեն տպավորել. ակնհայտ էին դպրոցի հովանավորների, տնօրենության և ուսուցիչների նվիրվածությունն ու հաջողության հասնելու ձգտումը: Պարոն Կյուրեղյանը ուրախությամբ ավելացրեց, որ այսօր էլ ստացավ նույն տպավորությունը: Վերջում նա ուսման վերաբերյալ մի քանի խորհուրդ տվեց մեր շրջանավարտներին` առաջարկելով բարձրագույն կրթությունը ցանկության դեպքում շարունակել Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Կրթահամալիրի սաներին մաղթում ենք ամառային բարի հանգիստ: Մինչ նոր հանդիպում 2016-2017 ուսումնական տարում:
AVEDISIAN SCHOOL 9th GRADERS’ GRADUATION CEREMONY
It has become a nice tradition with the Avedisian School to celebrate solemnly 9th graders’ graduation every year, in June. The Avedisian School continues with this nice tradition even after founding Avedisian High School.
The Avedisian Schoolchildren have gathered not for saying goodbye (as they have a long way to pass together), but to say a word of gratitude to the school benefactors Edward and Pamela Avedisian, the Armenian Missionary Association of America, their beloved principal Melanya Geghamyan, their teachers and every employee in the educational complex.
This year’s ceremony has been a unique one: the schoolchildren decided to hold the first “Avedisian” Awards and reward all the benefactors and teachers of the school. The motto of the awards was: “Dream, work, enjoy & appreciate!” The school has taught the students to live by this principle. They have learnt that they should dream, dream about good education, a good country and a bright future, that they should work, work hard in order to realize their dream, that they should appreciate everything they have, add something new to it and constantly improve and develop.
For a long time the 9th graders have thought what nomination to give to the principal of the educational complex Melanya Geghamyan (as she can be a winner in a number of nominations) and at last they decided unanimously — “The most patriotic principal”: she has taught them to love their motherland, to strive to be a good citizen and a good Armenian, she has often prayed for Armenian soldiers together with the students, hasn’t she?
Our pupils have learnt a lot of things at school. Let’s not speak about knowledge: they are still going to study at Avedisian High School and they will have time to cheer us with their achievements. The green school has taught them to think and care about the environment, the benefactors — to do good things and to devote their lives to making their motherland a prosperous country…
The students embellished the awards with national songs and dances, humorous verses and words of gratitude to their beloved teachers. Tearing off the calendar pages they were telling about their happy eleven years spent in the Avedisian kindergarten and school. The students were talking with great enthusiasm and nostalgia especially about their kindergarten. They presented the first performance of the kindergarten choir making the audience laugh out.
The memories told by the students forced many of the presents back to the Avedisian school old, run-down and simple building, which was so dear and beloved for them…
The ceremony ended with the 9th graders’ promises that they will study even harder at Avedisian High School and that one day they will also do good things to people and strengthen their homeland.
That’s not a secret that Avedisian School is very hospitable. We often host guests both from Armenia and abroad, and our students walk around the school together with the guests eagerly telling them in foreign languages (if needed) about the school and their daily life there. The graduation ceremony was also crowded. According to the tradition Edward and Pamela Avedisian arrived in Armenia from the USA in order to be present at the graduation ceremony. The AMAA representative Harout Nercessian, Avedisian School Board members, the president of the American University of Armenia (AUA) Dr. Armen Der Kiureghian and the AUA faculty, the executive Director of the ATP Jeanmarie Papelian, Rev. Haroutyun Selimyan, the head of the Armenian Evangelical community in Aleppo, many ambassadors and a number of employees of the Ministry of Education and Science of Armenia, principals and teachers of different schools in the Malatia-Sebastia Community and, of course, Avedisian School graduates and their parents were present at the graduation ceremony.
At the end of the ceremony the school benefactor Edward Avedisian made a speech. He highly appreciated the students’ performance, their knowledge, and the teachers’ efforts aimed at preserving the national spirit, and he thanked the teachers encouraging them to continue to maintain the students’ high level of education. Mr. Avedisian assured all the presents that our students will have a bright and brilliant future.
The president of the American University of Armenia (AUA) Dr. Armen Der Kiureghian also spoke at the end of the graduation ceremony. He recalled that two years ago he was present at the official opening ceremony of the Avedisian School new campus and he was especially impressed by the devotion and endless efforts of the school benefactors, directorate and teaching staff. Dr. Der Kiureghian added that he has got the same impressions today. At the end of the speech he gave some advice to our students offering them if desired to continue their higher education in the American University of Armenia.
We wish our students good summer holidays. Goodbye and welcome back in the new 2016-2017 educational year!