Հունիսի 17-ին «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում «ԷյԹիՓի» բնապահպանական կազմակերպությունը Սարդարապատում կազմակերպել էր հերթական ծառատունկը, որին մասնակցեցին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոցի և Կալիֆոռնիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության Վաչե և Թամար Մանուկյան երկրորդական վարժարանի սաները: Նրանք խանդավառությամբ և մեծ հոգածությամբ տնկեցին 30 մշտադալար ծառ: Ծառատունկն անցավ այնքան ջերմ և ընկերական միջավայրում, որ աշակերտները որոշեցին երեկոյան հանդիպել Թումանյանի անվան զբոսայգում՝ ֆուտբոլ խաղալու:
Վերջին գրառումները
- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». փայլուն խաղ
- Մարզագույք՝ ավետիսյանցի հեծանվասերներին
- Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է…
- Էկոակումբ. համագործակցությունը ATP-ի հետ շարունակվում է
- Հուշ-միջոցառում՝ նվիրված Զավեն Խանջյանին
- 2024-2025 ուստարի. Գիտելիքի օր
- Տնօրեն Մելանյա Գեղամյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
- Ավետիսյան դպրոցը կորցրեց լավագույն բարեկամի