Ավետիսյան դպրոցը շարունակում է հպարտանալ իր ուշիմ և նպատակասլաց սաներով, որոնք ջանք չեն խնայում բարձր պահել դպրոցի պատիվը։

Մայիսի 19-21-ը Երևան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի բանավեճի հանրապետական մրցաշարը, որտեղ Ավետիսյան դպրոցի սաները տարածքային 4 դպրոցների սաների հետ համատեղ ներկայացրին Երևան 1 հավաքական թիմը։ Մեր դպրոցը ներկայացնում էր 11-րդ դասարանի աշակերտուհի Խաչատրյան Տաթևիկը, իսկ հավաքական խմբի ղեկավարը մեր դպրոցի ուսուցչուհի և բանավեճի ակումբի ղեկավար` Սոնա Իսկանդարյանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր թիմը ջանք ու եռանդ չխնայեց հաղթանակի համար։ Ունենալով բավականին լուրջ մրցակիցներ և գրանցելով լավագույն ցուցանիշներ, Երևան 1 թիմը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը։