Ապրիլի 12-ին և 13-ին «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Բնապահպանական հաղորդակցության ռազմավարություն» սեմինար-դասընթացը, որը կազմակերպել էր GIZ կազմակերպությունը։
Սեմինար-դասընթացին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր ՀԿ-ների և կրթական ոլորտների ներկայացուցիչներ։
Ավետիսյան դպրոցը ներկայացնում էր աշխահագրության ուսուցչուհի Քրիստինե Գևորգյանը։ Սեմինարը հիմնված էր բնապահպանական հաղորդակցության՝ 10 քայլից բաղկացած ռազմավարության վրա։ Դասընթացը վարում էր հաղորդակցության ոլորտի միջազգային խորհրդատու պարոն Մանֆրեդ Օփենը։