Այս խորագրի ներքո անցավ Ավետիսյան դպրոցի նախակրթարանի ավագ խմբի (դաստիարակ՝ Ռ. Շառոյան) տարեվերջյան հանդեսը: Մեր փոքրիկները ցույց տվեցին, որ իրենք արդեն տառաճանաչ եւ թվաճանաչ են եւ պատրաստ են սեպտեմբերի 1-ին, Ավետիսյան դպրոցի նվիրած դպրոցական պայուսակները բռնած, առաջին դասարան հաճախելու:

Միջոցառումն ուղեկցվեց երգով, պարով, արտասանությամբ, հեքիաթի բեմականացմամբ, իսկ ավարտին ընդարձակ դահլիճում նրանց սպասում էր զվարճալի ժամանցային ծրագիրը՝ խաղավարի հետ: