Հարգելի՛ ծնողներ

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, 2020–2021 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպել է առցանց.

  • մանկապարտեզ (4 տարեկան` ծնված 01.01.2016 – 31.12.2016 թթ.)
  • 1ին դասարան (ծնված 01.01.2014 – 31.12.2014 թթ.):

Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ս/թ 07.05.2020 թ. մինչև  30.05.2020 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին. armedf@yandex.ru

Մանկապարտեզ և առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմորդի 3×4 չափսի 4 լուսանկար, ինչպես նաև լուսանկարի էլեկտրոնային տարբերակը ուղարկել նշված էլփոստին,
  2. Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
  3. Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները (սոցքարտ),
  4. Երկու ծնողների անձնագրերի պատճենները,
  5. Տեղեկանք երեխայի առողջության մասին (նախկին 26 ձև, ներկայացնել ընդունվելուց հետո),
  6. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանություն):
  7. Դիմումը ներբեռնել էլեկտրոնային կայքից հետևյալ հղումով՝
    Դպրոցի_դիմում      Մանկապարտեզի_դիմում

Տեղեկացնում ենք, որ բացվող առաջին դասարանները լինելու են միայն անգլերենի խորացված ուսուցմամբ:

Այն անձինք, որոնք էլեկտրոնային փոստով չեն կարող այս ամենը ձևակերպել և ուղարկել, խնդրում ենք թղթային տարբերակով ծրարված ուղարկել փոստով կամ թողնել կրթահամալիրում գործող փոստում հետևյալ հասցեով՝ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7։

Պահպանե՛լ պարետի ցուցումները` կրել ձեռնոց և դիմակ։

Հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (060) 704470,
(043) 002314:

Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:

Գործերը կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։

Դիմումները մերժելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում: