Հայոց լեզվի դասին

Ուսուցիչ – Ո՞ր ժամանակն է՝ ես մաքրում եմ, դու մաքրում ես, նա մաքրում է, մենք մաքրում ենք, դուք մաքրում եք, նրանք մաքրում են:

Աշակերտ – Երևի Նոր տարվան նախորդող ժամանակը:

 

Աշխարհագրության դասին

Ուսուցիչ – Կարո՞ղ ես ասել՝ ուր կհասնենք, եթե հասարակածում Երկրագունդը ծակելով խորանանք դեպի Երկրի ընդերքը:

Աշակերտ – Կարծում եմ՝ հոգեբուժարան:

 

Ուսուցիչ – Արդյո՞ք համակարգիչը չի օգնում դաս սովորելուն:

Աշակերտ – Համակարգիչը՝ ոչ: Իսկ համակարգիչ գնելու խոստումը՝ հաստատ:

 

— Ձմե՛ռ պապ, շատ շնորհակալ եմ նվերի համար:

— Չարժե, չարժե:

— Ես էլ եմ այդպես կարծում, բայց հայրիկն ասաց, որ շնորհակալություն հայտնեմ:

 

Բնագիտության դասին

Ուսուցիչ- Ի՞նչ ընդհանրություն ունեն պինգվինն ու ծիծեռնակը:

Աշակերտ – Ես կարծում եմ, որ պինգվինը նախկինում ծիծեռնակ է եղել, բայց Պույպույ մկան պես այնքան է կերել ու տռզել, որ պինգվին է դարձել:

 

Կատակում են ուսուցիչները:

-Քանի՜ անգամ եմ ասել. եթե խնդիրը շատ արագ ու հեշտ ես լուծել, ուրեմն սխալ ես լուծել:

 

Կատակում են ուսուցիչները

Ուսուցիչը ամսաթիվն է գրում գրատախտակին:

Աշակերտ – Սխալ եք գրում, այսօր ամսի 4-ն է:

Ուսուցիչ – Կյանքից հետ ես մնում, տղա՛ս, այսօր արդեն ամսի 5-ն է:

Ծնողների նամակագրություն Viber-ում

  • Տղայիդ մաթեմատիկայի տնայինը կարողացա՞ր լուծել:
  • Մի կերպ:
  • Երանի քեզ: Կուղարկե՞ս արտագրեմ:

 

Հականիշներ՝ երրորդ դասարանցու տետրից 

բարձր – ցածր

բարի – չար

խելացի – էշ

 

 

Ուսուցիչ – Դասից ուշացել ես 10 րոպեով:

Աշակերտ – Ես մեղավոր չեմ: Մայրիկս ամբողջ առավոտ չէր կարողանում լուծել խնդիրս:

 

Ֆիզիկայի դասին

Ուսուցիչ – Նյուտոնի օրենքի համաձայն՝ ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում:

Աշակերտ – Իսկ ես հորինել եմ Նյուտոնի երրորդ օրենքը:

Ուսուցիչ- Ինչպե՞ս թե:

Աշակերտ – Այո՛- այո՛: Ես երեկ հենց դասարանում ապացուցեցի, որ անկյուն խցկված մարմինը հակազդում չունի: