Ճարպկության և արագաշարժության տոնահանդեսի վերածվեց «Սպորտլանդիա» մրցույթը: Ավետիսյան դպրոցի  չորրորդ դասարանների թիմերն էին՝ «Արարատ»-ը (IV «ա»), «Ուրարտու»-ն (IV «բ») և «Էջմիածինը» (IV «գ»), որոնք ազնիվ ու համառ պայքար մղեցին և արժանացան պատվոգրերի: Որոշ առավելություն ձեռք բերելով՝ դպրոցի մարզական գավաթին տեր դարձավ «Ուրարտու»-ն: Մրցակից ուժերը գրեթե հավասար էին, ուրախությունը՝ համընդհանուր, և իրականում հաղթեց ընկերությունը: