Գիտական մրցանակ՝ առաջին տեղի համար

«Հայաստանի պատանի հետազոտողների ակումբներ» ծրագրի շրջանակում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի եւ Լեհաստանի «Կոպեռնիկուս» գիտական կենտրոնի կազմակերպած համատեղ գիտական պիկնիկում Ավետիսյան դպրոցի պատանի հետազոտողների թիմը զբացեցրեց առաջին տեղը, ինչպես նաեւ արժանացավ «Ամենահետաքրքիր թիմ» կոչմանը։ 

Ութերորդցիներ Անին, Սուրենը, Մանեն եւ Նիկան գիտական ատյանին ցուցադրեցին իրենց միասնական աշխատանքի արդյունքում արված բացահայտումները, ներկայացրին իրենց թիմակից, իններորդցի Միքայելի կիրառական հրաշալի աշխատանքը՝ շարքից դուրս եկած միկրոսխեմաներով ջրի բարձրացումը ցածրադիր վայրից:

Նշվեցին նաեւ միջոցառման ընթացքում ավետիսյանցիների խոսքի ճիշտ ձեւակերպումները, հաղորդակցման հմտությունները (ի դեպ, թիմի անդամներն իրենց ասելիքը սահուն եւ արագ ձեւակերպում էին թե՛ հայերենով, թե՛ ռուսերենով, թե՛ անգլերենով):

Ակումբի ղեկավար, ֆիզիկայի ուսուցիչ Նարինե Մարգարյանն արժանացավ գիտական պիկնիկի կազմակերպիչների պատվոգրին: