Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Այդ օրը Հայաստանում անցկացվում են ցեղասպանությունը դատապարտող մի շարք միջոցառումներ:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը ևս անմասն չմնաց դրանցից: 10-րդ դասարանի աշակերտները և փոխտնօրեն Ն. Այվազյանն ու գրադարանավար Տ. Մելոյանը մասնակցեցին Հայաստանի ազգային գրադարանում ՄԱԿ-Ի կողմից կազմակերպված կինոդիտմանը: Ցուցադրվող տեսանյութերում դատապարտվում էին ցեղասպանությունն ու դրա ցանկացած դրսևորում:
Կինոդիտումից աշակերտները հետևություն արեցին, որ մարդկությանն անհրաժեշտ են հանդուրժողականություն ու մարդասիրություն:
