Ահա եւ եկավ առաջին դասագրքին հրաժեշտի պահը:
Խինդ ու ծիծաղ, մանկան անմեղ շուրթերից բխող պատգամ ու մաղթանք… 75 փոքրիկներ հրաժեշտ տվեցին իրենց սիրելի «Այբբենարան»-ին, 75 փոքրիկ ձեռքեր հպարտությամբ փակեցին իրենց առաջին դասագրքի վերջին էջն ու հույսով լի հայացքները հառեցին դեպի առաջ, դեպի վեր…
Ինչի՞ մասին էին երգում, խոսում, պատմում առաջինդասարանցիները սիրելի դասագրքից բաժանվելուց առաջ: Այն մասին, որ միասնությունը ուժ է, որ աշխարհին բարություն է պետք, որ կյանքից երբեւէ չպետք է պակասի հեքիաթը եւ որ դասվարներ Ռ. Մարգարյանի, Հ. Սողոմոնյանի ու Ն. Հովհաննիսյանի փոքրիկ սաներն արդեն այնքան մեծ են, որ պատրաստ են ստանձնելու այդ դժվարին, բայց պատվավոր աշխատանքը:
Հրաժեշտի հանդեսներին մի առանձին պայծառություն էր հաղորդում թեմաներին համահունչ երաժշտական ձեւավորումը, որը, ինչպես միշտ, ապահովել էր երաժշտության ուսուցչուհի Գոհար Բարակյանը: