Բայց այս հրաժեշտը սովորականի նման տխուր չէր. պարզապես Ավետիսյան մեծ ընտանիքում դարձյալ նորամուտ էր. երրորդ դասարանը հաջողությամբ ավարտած, գիտելիքներով հարստացած եւ մեկ տարով էլ մեծացած երեք տասնյակից ավելի երեխաներ հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին եւ իրենց մուտքը ավելի «հասուն» դպրոց ազդարարեցին հրաշալի հանդեսներով՝ խնդուն, պայծառ, խորիմաստ, համամարդկային վեհ գաղափարներով թաթավուն:
Համայն աշխարհին, բոլոր ժողովուրդներին ուղղված խաղաղության ուղերձ, մեր ժողովրդի միասնության սրտաբուխ կոչ, գունաթափված Երկիր մոլորակին նոր կյանք ու վառ գույներ հաղորդելու անկեղծ երազանք. այսպիսի խոսուն անուններ կարելի էր տալ հանդեսներից յուրաքանչյուրին:
Միջոցառումների ընթացքում հնչում էր գեղեցիկ հայերենը, երեխաները գովերգում էին հրաշալիքներով հարուստ մեր հայրենիքը, ցուցադրում էին այն հարուստ գիտելիքները, որ անցած երեք տարիների ընթացքում սիրելի սաների մեջ ներդրել էին նրանց անխոնջ դասվարներ Գայանե Գրիգորյանը, Կարինե Մովսեսյանը եւ Սյուզաննա Գրիգորյանը: