Ավետիսյան ավագ դպրոցի առաջնահերթություններից է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս նպատակով հոսքերում ներդրված են դրան խթանող մի շարք դասընթացներ։
Դրանցից է «Տնտեսագիտություն» առարկան, որի նպատակներից մեկն է աշակերտների ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը։ Դասընթացի շրջանակներում դպրոցը պարբերաբար հյուրընկալում է ոլորտի առաջատար մասնագետներին։

Ապրիլի 18-ին մեզ էր այցելել DMS (Digital Marketing Services) կազմակերպության հիմնադիր տնօրեն, մարկետինգի մասնագետ Հովհաննես Պետրոսյանը, որը 11-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց սեմինար պարապմունք՝ «Ի՞նչ է մարկետինգը» և «Ավանդական մարկետինգից անցում դեպի թվային մարկետինգի» թեմաներով: Աշակերտների մասնակցությամբ ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից քննարկում։