Ավետիսյան դպրոցի ֆրանսիական հոսքի բարձր դասարանները հյուրընկալել էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, կառավարման դոկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարին:
Բովանդակալից զրույցի ընթացքում, որ տեւեց մի ամբողջ ժամ, ավետիսյանցիները լիարժեք տեղեկություններ ստացան ֆրանսիական համալսարանի աշխատանքի ոճի, սկզբունքների, այստեղ ձեռք բերվող մասնագիտությունների մասին, ինչպես նաեւ խորհուրդներ՝ սրընթաց փոփոխվող արդի իրականության մեջ մասնագիտության հարցում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ:
Նրանց հետաքրքրում էր ամեն ինչ՝ համալսարանական առօրյայից եւ հեռանկարներից մինչեւ պարոն Բ. Վենարի նախասիրությունները հայկական խոհանոցում եւ տպավորությունը Հայաստանից ու հայերից: Զրուցասեր եւ անմիջական հյուրը սիրով պատասխանեց բոլոր հարցերին: