Առողջ մրցակցության մթնոլորտում անցավ «Բնական թվերի բաժանելիություն» թեմայով մրցույթը V «ա», «բ» և «գ» դասարանների միջև (մաթեմատիկայի ուսուցիչներ՝ Կ. Կյուրեղյան, Ն. Մելիքյան, Մ. Հարությունյան): Թիմերը սկզբից մինչև վերջ հավասարապես անսխալ կատարեցին փուլային առաջադրանքները՝ գտնել պարզ թվերով գնդակները, մրցել մաթեմատիկական սահմանումների իմացությամբ, լուծել տրամաբանական խնդիրը, կատարել գործնական առաջադրանքը:
Մրցութային հանձնաժողովը և երկրպագուները լարված սպասման մեջ էին մինչև վերջ, քանի որ մրցող ուժերը ակնհայտորեն հավասար էին:
Եվ միայն վերջին՝ տրամաբանական հարցի արդյունքում մրցակիցներից առաջ անցնելով 1 միավորով՝ հաղթող ճանաչվեցին V «ա»-ի պատանի մաթեմատիկոսները:
Իսկ ծափահարության ըստ արժանվույն արժանացան բոլորը: