«Բանասեր» խաղը՝ Բանասերի միջազգային օրը

Ավետիսյան դպրոցի արդեն ավանդական դարձած մրցախաղերին («Բարդի», «Դասարանապատկեր», «Էրուդիտ», «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ուրախ մաթեմատիկա» և այլն) ավելացավ ևս մեկը: Մտահղացման հեղինակները՝ հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհիներ Անի Օհանյանը և Զվարթ Ամբրոյանը, այն անվանել են «Բանասեր»: Եվ պատահական չէր, որ մրցութային առաջին խաղն անցկացվեց հենց Բանասերի միջազգային օրը՝ մայիսի 25-ին:

Բեմում 7-րդ «ա», «բ» և «գ» դասարանների թիմերն էին (ուսուցիչներ՝ Լիլիթ Բախշյան, Մարինե Եղիազարյան, Նվարդ Գրիգորյան), դահլիճում՝ նրանց դասընկերները, ուսուցիչները և 8-րդ դասարանցիները: Վերջիններս, ի դեպ, ամենից շատ շահեցին «Բանասեր»-ից, քանի որ բազմաբնույթ հարցերի, ուրախ խաղերի և հետաքրքրաշարժ առաջադրանքների շնորհիվ հենց տեղում կրկնեցին նախորդ ուստարում իրենց սովորածը հայոց լեզվից և գրականությունից:

Խաղն անցավ լարված, բայց միաժամանակ աշխույժ մթնոլորտում: Հաղթեց 7-րդ «գ»-ն (ուսուցիչ՝ Ն. Գրիգորյան):