Ավետիսյան դպրոցի 10-14 տարեկան 40 պատանիներ և աղջիկներ մասնակցեցին շախմատի առարկայական օլիմպիադայի առաջին փուլին: Երկօրյա համառ մրցապայքարում, որն անցկացվեց օլիմպիական կարգով, հայտնի դարձան ուժեղագույնները:
Այսպիսով, տարիքային տվյալ խմբի օլիմպիադայի երկրորդ փուլին, որը կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում, Ավետիսյան դպրոցի ընտրանին կմասնակցի 4 ուժեղագույն շախմատիստներով՝ Նարե Հովակիմյան, Հայկ Գափոյան, եղբայրներ Վլադիմիր և Վահե Սաֆարյաններ (մարզիչ՝ Եփրեմ Մազմանյան):
Հաջողությո՛ւն մաղթենք մեր պատանի շախմատիստներին: