Մայիսյան հերոսամարտերի միջոցառումների շրջանակում  ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի նախարարությունները և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին  շարադրության և նկարչության համահայկական մրցույթներ՝ «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով:

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի սաները ևս մասնակցեցին մրցույթին՝ ներկայացնելով շարադրություններ և նկարներ՝ նվիրված հայրենիքին, հանրապետության հիմնադրման 100-ամյակին, ձեռքբերված հաղթանակներին:

Մեր կրթահամալիրի սան Հակոբյան Էլենը /IV դաս./  համահայկական մրցույթին մասնակցել է՝ ներկայացնելով «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով նկարը, և 200 պատանի նկարիչների մեջ հաղթող է ճանաչվել։

Հունիսի 27-ին բոլոր հաղթած ու պարգևատրված մասնակիցներին հյուրընկալել են ԿԳՆ-ում, շնորհել պատվոգրեր և մրցանակներ։

Շնորհավորում ենք  Հակոբյան Էլենին և նրա ուսուցչուհուն՝ Լուսինե Մարգարյանին, մաղթում ենք  շարունակական հաղթանակներ: