1865: Թիֆլիսում ծնվել է երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, մոցարտագետ Վասիլ Ղորղանյանը (Կորգանով): Մոցարտագիտության մեջ նկատելի ներդրում է նրա «Մոցարտ. կենսագրական էտյուդ» գիրքը, որը բովանդակում է նաև Ղորղանյանի թարգմանությամբ Մոցարտի նամականին: Մահացել է 1934-ին Երևանում:
1897: Խարկովում ծնվել է անվանի արյունաբան, թերապևտ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Անդրեյ Բաղդասարովը (Բաղդասարյան): 31 տարի ղեկավարել է ԽՍՀՄ արյունաբանության և արյան փոխներարկման համամիութենական ինստիտուտը: Արյան պահածոյացման նոր մեթոդների մշակման և արյան շիճուկի ստացման համար երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետ. մրցանակի: Մահացել է 1961-ին Մոսկվայում:
1911: Գորիսի Խնձորեսկ գյուղում ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը (Գրիգորյան): Ճանաչված են Սևունցի վեպերը («Թեհրան», «Գերիները») նոթագրական-ուղեգրական երկերը: Մահացել է 1969-ին Երևանում:
1915: Բեհաէդդին Շաքիի հրամանով բանտերից ազատված ոճրագործները կանոնավոր զորքերի հետ ներխուժեցին Սեբաստիայի Ալիս գյուղը՝ Սեբաստացի Մուրադին ձերբակալելու նպատակով: Հայերի տներում անցկացվեցին համատարած խուզարկություններ: Սիրված զորապետին պատսպարելու համար Խանծառ գյուղում զոհվեցին բազմաթիվ հայեր, այդ թվում՝ սեբաստացի 17 մտավորական:
1922: Ընդունվեց Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը: Իսկ նորանկախ Հայաստանի հիմնական օրենքն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով:
1998: Հրաժարական տվեց Հայաստանի Երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
___
1966 թ. այս օրը «Լուսին-9» խորհրդային ավտոմատ կայանը, առաջինն աշխարհում, փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա եւ Երկիր հաղորդեց լուսնային մակերեւույթի հեռուստապատկերները:
1984 թ. այս օրը ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավի աստղանավորդները առաջին անգամ դուրս եկան բաց տիեզերք և աշխատեցին առանց տիեզերանավի հետ կապ պահպանելու:
2005 թ. փետրվարի 3-ին՝ ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո առեղծվածային հանգամանքներում (ըստ պաշտոնական վարկածի՝ գազի արտահոսքից) զոհվեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Հայտնի է, որ նրա մայրը հայ է՝ ծնունդով Ջավախքից: