Երեքշաբթի՝ ապրիլի 2-ին, Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն էին այցելել «Պիրսոն Կրթություն» հրատարակչության վաճառքի ներկայացուցիչ Ագնեշկա Հայփել-Ժիմանսկան, «Մանմար» ընկերության խորհրդատու Տաթևիկ Հովսեփյանը և վաճառքի ներկայացուցիչ Մարգարիտա Խոջոյանը:
Նրանք անգլերենի ուսուցիչներին ու ավագ դպրոցի աշակերտներին ներկայացրին «Պիրսոն» հրատարակչության կողմից առաջարկվող նոր դասագրքեր: «Պիրսոնն» առաջարկում է կրթական ծրագրերի և նյութերի մեծ տեսականի, գնահատման և մասնագիտական կատարելագործման համակարգ:
Հրատարակչության ներկայացուցիչները ծանոթացան ավագ դպրոցի աշակերտների հետ, տեղեկացան նրանց հետաքրքրությունների ու նախընտրությունների մասին և առաջարկեցին կրթական ծրագրեր՝ օգտակար և արդյունավետ նրանց մասնագիտական կողմնորոշման համար:
Ճեպազրույցը տեղի ունեցավ նիստերի դահլիճում՝ ինտերակտիվ և բազմանպատակ քննարկմամբ: Հյուրերը ներկայացրին ծրագիրը և տրամադրեցին նոր դասագրքեր:
Վերջում «Մանմար» հրատարակչության ներկայացուցիչները կարճ շրջայց կատարեցին դպրոցում և հուշանվերներ տվեցին աշակերտներին:
* * *
On Tuesday, 2 of April, the Avedisian School and Community Center was visited by Regional Sales Manager of “Pearson” Education Agnieszka Hypel-Szymanska, MANMAR CJSC ELT consultant Tatevik Hovsepyan and sales manager Margarita Khojayan.
The visit was informative and educative, they represented the school English teachers and high school students with new textbooks suggested by “Pearson” Education, the world’s learning company. The company offers wide range of educational products and services, assessment, and professional development for all levels of learning.
The representatives of the company got introduced with the high-school students, listened to their interests and preferences and suggested programs that could be useful and more productive for the students in the subject of their choice.
The briefing took part at school conference hall, it was a sort of an interactive and multipurpose discussion. They introduced the programs and delivered the new textbooks offered by the company. At the end of the visit representatives of MANMAR CJSC had a brief tour around the school and presented high school students with pens, book-marks and posters.