Մեկ շաբաթ տեւեցին Զորավար Անդրանիկի 160-ամյակին նվիրված հրաձգության մրցումները Ավետիսյան դպրոցում (զինղեկ՝ Եփրեմ Մազմանյան): Մասնակցեցին 8-10-րդ դասարանների 200-ից ավելի պատանիներ: 25-ից բարձր միավոր հավաքած նշանառուները պարգեւատրվեցին վետերանների միության «Գերազանց կրակային պատրաստություն ցուցաբերելու համար» պատվոգրով:

Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակի համար դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը պարգեւատրվեց «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության պատվոգրով: