Վայրը՝ ք. Երևան, Բաբաջանյան 42/7։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հայտարարում է մրցույթ՝ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում աշխատելու համար։
Կրթահամալիրը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն է.
Հիմնվելով ուսուցման արդիական միջոցների վրա` իրականացնել բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր` Երևանի հարավ-արևմտյան թաղամասում բնակվող երեխաների համար` հատուկ արտոնություններ սահմանելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Ստեղծել նպաստավոր միջավայր` աշակերտի համակողմանի և ներդաշնակ զարգացման, հայրենիքին պիտանի, համամարդկային և քրիստոնեական բարոյական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորման համար:
Հայտարարությունը բաց է՝ 05․10․2019թ
Դիմելու վերջնաժամկետ՝ 30․10․2019թ․
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Սոցիալական աշխատանքի բազային կրթության պարտադիր առկայություն՝ առնվազն բակալավրի կոչում / մագիստրոսի կոչումով հավակնորդներին կտրվի նախապատվություն/
- Առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ
- Անգլերենի կամ ռուսերենի լավ իմացություն /երկու նշված լեզուներին տիրապետողներին կտրվի նախապատվություն/
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնագիտական
- Որակական սոցիալական հետազոտությունների մեթոդների տիրապետում
- Խմբային սոցիալական աշխատանքի մեթոդի կիրառման գերազանց հմտություններ
- Անհատական սոցիալական աշխատանքի մեթոդի կիրառման գերազանց հմտություններ
- Երեխաների հետ սոցիալական աշխատանքի մոտեցումների տիրապետում
Անձնային հատկանիշներ
- Կազմակերպչական գերազանց հմտություններ
- Փաստաթղթերի հետ աշխատանքի կարողություն
- Թիմային և համագործակցային աշխատանքի կարողություն
- Ազնվություն, վստահելիություն, պարտաճանաչություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Շարունակական ինքնազարգացում
- Նվիրվածություն ԱՀԱԸ սկզբունքներին (http://amaa.am/am )
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն melanya.geghamyan@avedisianschool.am, christina.simonyan@amaa.am, annanimven.voskanyan@yandex.com էլեկտրոնային հասցեներին:
Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա՝ դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: