Գիտության հրաշքներին՝ նոր աչքերով
Մի անմոռանալի օր անցկացրին V «բ» դասարանի փոքրիկները (դասղեկ՝ Նարինե Մելիքյան) «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում: Նրանք ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթացան տարատեսակ ֆիզիկական երեւույթների, «փորձարկեցին» էլեկտրականության, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի եւ բնագիտական այլ զարմանահրաշ երեւույթներ, համոզվեցին առօրյա կյանքում թանգարանային նմուշների գործնական կիրառության մեջ: Աղջիկներին հատկապես գրավեց մագնիսական գունդը, տղաներին՝ «Արքիմեդի լծակը», բոլորին՝ օճառի պատրաստումը:
Թանգարանային այդ մեկ օրը շատ բան փոխեց հինգերորդցիների կյանքում. նրանք սկսեցին նոր աչքերով նայել գիտության հրաշքներին: Իսկ դա շատ կարեւոր է, չէ՞ որ դպրոցական կյանքը դեռ առջեւում է, եւ նրանց դեռ սպասում են քիմիայի, ֆիզիկայի, բնագիտական մյուս առարկաների նոր բացահայտումներ:
