Հաղթեց «Մենուա»-ն…

Երևան-Էրեբունու հիմնադրման 2801-ամյակի տոնը յուրովի նշեցին Ավետիսյան դպրոցի երկրորդ դասարանի պատանի մարզիկները: Նրանք սիրելի քաղաքին նվիրված «Սպորտլանդիա» մրցույթում ցուցադրեցին իրենց ճարպկությունը, հմտությունը, տրամաբանությունն ու արագաշարժությունը:

Մրցավարների՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Տ. Ասլանյանի, Մ. Հակոբյանի և Ա. Դանգալյանի անաչառ գնահատմամբ հաղթող ճանաչվեց II «ա» դասարանի «Մենուա» թիմը: II «գ» դասարանի «Արգիշտի» և II «բ» դասարանի «Սարդուրի» թիմերը համապատասխանաբար գրավեցին մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը: