Մեր հպարտությունն ու պարծանքը
Այդ նրանք են՝ մեր սաները, որ հաճախակի իրենց ուսուցիչներին հպարտանալու և, ինչո՛ւ չէ, երջանկանալու առիթ են տալիս: Այդ առումով բացառություն չէր և վերջին՝ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը:
2000 աշակերտ հանրապետության 100 դպրոցներից. ընդամենը հինգ տարվա ընթացքում ընդգրկման այսպիսի չտեսնված աճ ունեցավ «Ֆրանսիական աքաղաղ-2022» մրցույթը: Եվ ընդամենը 27 մրցանակային տեղ:
Այդ 27 տեղերից 7-ը նվաճեցին Ավետիսյան դպրոցի սաները: Ահա՛ նրանք.
Հայրապետյան Հարություն և Մարության Գոհար (երկուսն էլ՝ 12-րդ դաս.)-1-ին մրցանակային տեղ
Պողոսյան Ժաննա (7-րդ դաս.)-1-ին մրցանակային տեղ
Խաչատրյան Մարիա (10-րդ դաս.)-3-րդ մրցանակային տեղ
Խրախուսական մրցանակ բերեցին 3 ավետիսյանցիներ՝ Մարտիրոսյան Միքայելը (12-րդ դաս.), Հարությունյան Վահագնը (10-րդ դաս.) և Սահակյան Անին (8-րդ դաս):
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը անթաքույց ուրախությամբ շեշտեցին ֆրանսերենի դասավանդման բարձր մակարդակը Երևանի և մարզերի՝ ֆրանսերենը՝ որպես օտար լեզու դասավանդվող դպրոցներում:
Իսկ Ավետիսյան դպրոցն իր մրցանակակիրներին և նրանց ֆրանսերենի ուսուցիչներին՝ տիկնայք Գայանե Նահապետյանին և Եվա Գեղամյանին, շնորհավորեց լեփլեցուն դահլիճով. տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանի ջերմ շնորհավորանքից անմիջապես հետո համերաշխորեն թնդաց վաղուց ավանդույթ դարձած նշանավոր «հինգի ծափը»: