Բարերարներ

Էդվարդ եւ Փամելա Ավետիսյաններ

Էդվարդ եւ Փամելա Ավետիսյաններ

Խորեն Ավետիսյանը՝ Ավետիս եւ Բադասխան Ավետիսյանների որդին, ծնվել է 1894թ. մարտի 9- ին Խարբերդ նահանգի Վեհրի Մեզրեհ գյուղում (Մամուրեթ-ուլ-Ազիզ, ներկայումս՝ Էլազիգ): Նրա հայրը այդ գյուղում շինարար էր: Նա տարրական կրթությունը ստացել է Մեզրեհի Կենտրոնական դպրոցում, իսկ 1909-ին գաղթել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել որպես ջուլհակ Փոթուքեթում (Ռոդ Այլնդ): 1926 թվականի սեպտեմբերի 30-ին Խորենը ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն: Շուշանիկ Ինգիլիզյան — Ավետիսյանը` Գրիգոր եւ Աննա Ինգիլիզյանների դուստրը, ծնվել է 1904 թվի օգոստոսի 27-ին Խարբերդ նահանգի Կոմք գյուղում:

Նա իր տարրական կրթությունը ստացել է Գերմանական Ավետարանական Ընկերության դպրոցում, որը գտնվում էր Մեզրեհում (Խարբերդ): Նա 1927 թվին գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ 1927 թվի մայիսի 11-ին ամուսնացել է Խորենի հետ: Շուշանիկը 1931 թվի սեպտեմբերի 14-ին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն: Ինչպես եւ շատերինը այդ ժամանակաշրջանում, սովորական, կենցաղային առումով՝ նրանց ամուսնությունը կազմակերպվել էր, սակայն այն համաձայնեցվել էր երկնքում, քանի որ ամուսիններին միավորում էին ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները: Ռոդ Այլնդ, Փոթուքեթում իրենց ամուսնության սկզբից եւեթ Ավետիսյանները Սոցիալիստական դեմոկրատական հնչակյան կուսակցության, Հայկական ընդհանուր բարեգործական միության եւ Հայկական եկեղեցու անդամներ էին եւ գլխավոր սատարողները:

Շուշանիկը Հնչակյան հայկական դպրոցի ծրագրով աշխատող ուսուցիչ էր Փոթուքեթում եւ հայերենի մասնավոր պարապմունքներ էր անցկացնում իր տանը: Նա բավականին ժամանակ է տրամադրել հայկական համայնքի անդամներին տարբեր ձեւերով օգնելուն՝ ներառյալ իրենց հարազատներին փնտրող վերապրածների համար նամակներ կարդալն ու գրելը: Գումարած սրան՝ նա եղեռնից փրկվածներին օգնում էր աշխատանք գտնելու հարցում: Նա նաեւ գրում էր բանաստեղծություններ, որոնք պարբերաբար հրատարակվում էին հայկական մամուլում: Իրենց անձնուրաց ներդրումների շնորհիվ թե՛ Խորենը, թե՛ Շուշանիկը հայկական համայնքի հարգված առաջնորդներն էին:

Խորենը եւ Շուշանիկը օրհնված էին իրենց 4 երեխաներով` Փարամազ, Զվարթ, Էդվարդ եւ Պողոս, որոնցով Քրիստոնեական սիրո ընտանիք հաստատեցին իրենց շրջապատում եւ կապվեցին մեկը մյուսին: Նրանց ամուսնական կյանքը համընկավ մեծ ճգնաժամի եւ 2-րդ համաշխարհային պատերազմի հետ: Նրանք բախվեցին մեծ դժվարությունների, որոնք հաղթահարեցին քաջարի տոկունությամբ եւ Աստծո նկատմամբ ունեցած մեծ հավատքի շնորհիվ: Հետադարձ հայացք գցելով այդ օրերին` նրանց զավակներից մեկը նշեց. «Մենք ունեինք այն ամենը, ինչ դրամով չէր կարելի գնել»: Խորենը հեռացավ կյանքից 1952 թ. ապրիլի 19-ին՝ թողնելով Շուշանիկին իր 12-20 տարեկան չորս զավակների հետ: Եղեռնից փրկված Շուշանիկը 1967 թվին եկավ Հայաստան: Դա նրա առաջին այցն էր Հայաստան, որտեղից նա ստիպված հեռացել էր 1921 թվին: Այդ այցին հաջորդեցին եւս 12-ը եւ, անշուշտ, կհետեւեին ուրիշ այցելություններ եւս, եթե 1997 թվի մարտի 12-ին նա չմահանար 94 տարեկան հասակում: Հայրենիք կատարած այցելությունների մեծ մասի ժամանակ նրան ուղեկցում էին զավակներից կամ թոռներից մեկը կամ երկուսը, կամ էլ ընտանիքի որեւէ այլ անդամ: Շուշանիկը հիացմունքով էր ներկայացնում նրանց իր հայրենի երկիրը եւ բազմաթիվ ընտանիքների, որոնց հետ նա մտերմական կապեր ուներ: Նա նաեւ ողջունում էր իր ուղեկիցների՝ մարդկանց օգնելու ցանկությունը: Նրանք օգնում էին իրեն՝ տեղափոխելու եւ բաժանելու ճամպրուկներ` լի հագուստով եւ կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաներով, որոնք Շուշանիկն ուղարկում էր իր ընկերներին:

Խորենը եւ Շուշանիկը Հայաստանի զավակներն էին, եւ նրանց հոգիները այժմ միավորված են այն դպրոցո՜ւմ, որը կրում է նրանց անունը: Նրանցից յուրաքանչյուրը անչափ կարեւորում էր կրթության դերը եւ նշանակությունը եւ խորապես գնահատում այն, որ կարողացել են հնարավորություն ստեղծել Հայաստանում հայ երեխաներին լիարժեք կրթություն տալու համար: Այս շենքը` կառուցված նրանց հայրենի երկրում, թո՜ղ լինի հավիտենական տուրք Ավետիսյան նվիրյալների թանկագին հիշատակին, եւ մենք բոլորս, ամեն անգամ այս դռներով անցնելիս պիտի հիշենք Խորենին եւ Շուշանիկին, ովքեր իրենք հաղթահարեցին բազում դժվարություններ եւ միաժամանակ օգնության հասան ուրիշների կարիքներին: